Ջեյմս Վատտ - Բոլորը - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Ջեյմս Վատտ
Ջեյմս Ուոտտ
James Watt
շոտլանդացի գյուտարար-մեխանիկ, շոգեքարշի ստեղծողը


հունվարի 19, 1736 - օգոստոսի 25, 1819

Ջեյմս Վատտը, Թագավորական միության անդամ, շոտլանդացի գյուտարար և ինժեներ մեխանիկ էր, ում Նյուքոմենի շոգեշարժիչի կատարելագործված մոդելը հիմնարար փոփոխությունների և ի վերջո արդյունաբերական հեղափոխության հանգեցրին, թե նրա հայրենի Մեծ Բրիտանիայում և թե ողջ աշխարհում: Վատտը, երբ Գլազգոյի համալսարանում աշխատում էր գործիք պատրաստող, սկսեց հետաքրքրվել շոգեքարշի տեխնոլոգիայով: Նա հասկացավ, որ շարժիչի ժամանակակից կոնստրուկցիաները ապարդյուն ավելորդ էներգիա են ծախսում գլանը բազմաթիվ անգամ սառեցնելու և նորից տաքացնելու համար: Վատտը առաջարկեց կատարելագործված կոնստրուկցիա՝ առանձին կոնդեսատորով, որը բացառում էր էներգիայի կորուստը և կտրուկ բարձրացնում էր շոգեշարժիչների հզորությունն ու արդյունավետությունը և նվազեցնում ծախսատարությունը: Ի վերջո նա հարմարեցրեց իր շարժիչը պտտողական շարժում վերարտադրելու համար, որը մեծ տարածում գտավ ջուրը վեր մղող մխոցներում: 
Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (19.01.2013)
Դիտումներ: 665 | Տեգեր: գյուտարարներ, շոտլանդացիներ, Վատտ | - Վարկանիշ -: 0.0/0