Էլմիրա Սկրիպչենկո - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Էլմիրա Սկրիպչենկո
Էլմիրա Սկրիպչենկո
միջազգային գրոսմայստեր, ֆրանսիական, նախկինում մոլդովական շախմատիստուհի,
Եվրոպայի չեմպիոնուհի (2001),
Մոլդովայի և Ֆրանսիայի բազմակի չեմպիոն


17 փետրվար, 1976

Ծնվել է Քիշինյովում (Մոլդովա) շախմատիստների՝ դատավոր Ֆյոդոր Ֆյոդորովիչ Սկրիպչենկոյի և Մոլդովայի 8-ակի չեմպիոնուհի, վատակավոր մարզիչ Նաիրա Աղաբաբյանի ընտանիքում։ Խաշմատ սկսել է խաղալ վաղ մանկությունից՝ մոր ղեկավարությամբ։ 
1992 թ. Էլմիրան դարձավ աշխարհի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության հաղթող։ Այդ ժամանակվանից Մոլդովայի շախմատի հավաքականի անդամ  է։
1996 թ-ից բնակվում է Փարիզում։
2000 թ. Էլմիրան հասավ մինչև աշխարհի շախմատի առաջնության մինչև քառորդ եզրափակիչ։
2001 թ. նա կրկնեց այդ հաջողությունը՝ հաղթելով շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում և Եվրոպայի թիմային առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր՝ Մոլդովայի հավաքականի կազմում։ 
2002 թ. Էլմիրան հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում։
2004 թ. Բիլեի և Կրանոտուրինսկի մրցաշարերի հաղթողն էր։

Անձնական կյանքը

1997 թ. Էլմիրա Սկրիպչենկոն ամուսնացավ ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Ժոել Լոտյեի հետ, սակայն 2003-ին բաժանվեց նրանից։ 1997-2003 թթ նա կրում էր կրկնակի ազգանուն՝ Սկրիպչենկո-Լոտյե։
2006 թ. ամուսնացավ մեկ այլ ֆրանսիացի շախմատիստ Լորանս Ֆրենսինեի հետ։ 2007-ին նրանք աղջիկ ունեցան։

Հարցազրույց Էլմիրա Սկրիպչենկոյի հետ (ռուսերեն)
Հարցազրույց Նաիրա Աղաբաբյանի հետ (ռուսերեն)

հեղինակային թարգմանություն ©

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (17.02.2013)
Դիտումներ: 521 | Տեգեր: գրոսմայստերներ, շախմատ, ծագումով հայեր | - Վարկանիշ -: 0.0/0