Երվանդ Թերզյան - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Երվանդ Թերզյան
Երվանդ Թերզյան
աստղագիտության դոկտոր-պրոֆեսոր 



9 փետրվար, 1939 

1939թ. Ալեքսանդրիայում ծնվեց աստղագիտության դոկտոր, պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը:
1968-ից եղել է Ամերիկայի Կորնելի համալսարանի ռադիֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների փոխտնօրեն:
Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը:
1960-ից բնակվում է ԱՄՆ-ում, 1967-ից աշխատում է Կորնելի համալսարանում:
1965-ին արժանացել է աստղագիտության դոկտորի, 1977-ին՝ ուսուցչապետի աստիճանների:
Եղել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա մարմնավորում է մեր գիտության ինտեգրումը միջազգայիի գիտական հանրությանը:
1967-ից Աստղագետների միջազգային միության անդամ է:
Հիմնական աշխատությունները վերաբերում են ռադիոաստղագիտական մեթոդներով մոլորակաձև միգամածությունների, միջաստղային նյութի, ուլտրամանուշակագույն ավելցուկ ունեցող գալակտիկաների ֆիզիկական հետազոտություններին: Անդամակցում է մի շարք գիտական ընկերություների` ԳԱԱ արտաս. անդամ (1990) Միջազգային Աստղագիտական միություն 1967,Ամերիկյան աստղագիտական Ընկերություն, Sigma Xi (Գիտահետազոտական ընկերություն) Նյու Յորքի աստղագիտական միություն, Գիտական ՈՒսումնասիրությունների ընկերություն, Հունական Աստղագիտական Ընկերություն, Գիտության Զարգացմանը խթանող Ամերիկյան Ընկերություն., Հայկական աստղագիտական միության հիմնադիրներից (ArAS, 2001):

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (09.02.2013)
Դիտումներ: 485 | Տեգեր: աստղագետներ | - Վարկանիշ -: 0.0/0