Գալուստ Խանենց - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Գալուստ Խանենց
Գալուստ Խանենց (Խանյան) 
 իրանահայ գրող



հունվարի 25 1910 - հունիսի 4 1998

Ծնվել է Թեհրանում։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում և Լիսե Սան Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալի մոտ և ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում, նա ստացել է պատվո նշան ժամանակակից Թագավորից իր կրած նեղությունների համար Գոլեստան պալատի Նորոգման համար։
Նա մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, հրատարակված ունի ութը չափածո հատորներ՝ «Ամբողջ Սրտով», «Հրաշալի Զորություն», «Բարև Քեզ Մարդ», «Հայ Ժողովրդի Վերածնունդը», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի Զորություն» և «Բարև Քեզ Մարդ» հատորները։

Գալուստ Խանենցը եղել է «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնանդամներից, այս խումբը 1935 թվականին հրատարակեց իր առաջին հատորը «Նոր Էջ» անունով, որպես «ժողովածու Իրանահայ երիտասարդ գրողների»։

Գալուստ Խանենցը քանիցս մեծարանքի է արժանացել Հայաստանյան և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների կողմից։ Նաև շնորհվել է երեք գրական մրցանակներ, Խանենցի ստեղծագործությունների արժեքավորումը տվել է Թորոս Թորամանյանը, նրան նվիրած (Հալեպում հրատարակած) իր «Մարդերգակ Բանաստեղծը» գրքի մեջ։

Գալուստ Խանենցը մահացել է 1998 թվականի հունիսի 4-ին Թեհրանում։
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (25.01.2013)
Դիտումներ: 467 | Տեգեր: ԽԱՆԵՆՑ, իրանահայեր, գրողներ | - Վարկանիշ -: 0.0/0