Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Գուրգեն Դալիբալթայան
Գուրգեն Դալիբալթայան
ռազմական գործիչ, զորավար, 
ԽՍՀՄ ԶՈՒ գեներալ-մայոր (1971) 
Հայկական բանակի գեներալ-գնդապետ (1996)



Ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, գ. Մեծ Արագյալ (Վրաստանի Նինոծմինդայի շրջան): 

1934-1944 – սովորել է Դորելովկա գյուղի միջնակարգ դպրոցում 
1944-1947 - Թբիլիսիի հետևակային ուսումնարանի սան
1947-1951 Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար
1951-1956 - Նույն գնդի վաշտի հրամանատար
1956-1958 - 73-րդ մեք. դիվիզիայի 34-րդ հրաձգային գնղի վաշտի հրամանատար և գումարտակի շտաբի պետ
1958-1961 - Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա)
1961-1963 - 259-րդ մոտոհրաձգային ղիվիզիայի, 135-րդ մոտոհրաձգային գնդի, մոտոհրաձգային գումարտակի հրամանատար
1963-1965 - 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ
1965-1967 - 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար
1967-1969 - մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ
1969-1975 - Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար
1975-1980 - Զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի աոաջին տեղակալ (Բուղապեշտ)
1980-1987 - Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալ (Դոնի Ռոստով)
1987-1991- Եղել է ԽՍՀՄ ԶՈԻ պահեստազորում
1991 - ՀՀ Պաշտպանության կոմիտեի գլխավոր շտաբի պետ
1991-1992 - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ
1992-1993 - ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ
1993-2008 - ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, գլխավոր ոազմական տեսուչ

1991-94-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Գորիս-Լաչինի ռազմական գործողության, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։
Գուրգեն Դալիբալթայանի և Վազգեն Սարգսյանի կողմից մշակվել և վավերացվել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմական գործողության պլանը։

1968-ին ստացել է գնդապետի, 1971-ին՝ գեներալ-մայորի, 1992–ին՝ գեներալ-լեյտենանտի, 1996-ին՝ գեներալ-գնդապետի կոչում։

Պարգևատրվել է ԽՍՀՄ «Կարմիր դրոշի», «Կարմիր աստղի», «Հայրենիքին ծառայության համար», ՀՀ 1-ին աստիճանի մարտական խաչ (1998) և ԼՂՀ 1-ին աստիճանի մարտական խաչ (2000), Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Սուրբ Ներսես Շնորհալի» (2002), Ռուսաստանի Դաշնության «Մեծ հաղթանակ» (2006) շքանշաններով, ինչպես նաև 23 մեդալներով, այդ թվում՝ Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե, ԼՂՀ «Երախտագիտություն» (2005) և 6 արտասահմանյան երկրների մեդալներով

Ինչ վերաբերում է շրջանառվող այն համառ պնդմանը, թե «Հայաստանի ղեկավարությունը չէր ուզում ազատագրել Շուշին», եւ որ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «տեղյակ չէր դրանից»` գեներալը «ստահոդ» բնորոշեց այդպիսի խոսակցությունները` նկատելով. «Բոլոր մարտական գործողությունները պլանավորվում եւ ղեկավարվում են գլխավոր շտաբի կողմից: Գլխավոր շտաբն է երկրի ուղեղը` ռազմական փոխհարաբերությունների առումով, եւ իհարկե նաեւ երկրի նախագահը: ՀՀ նախագահը Շուշին գրավելու պահանջ դրեց, նա սահմանեց Շուշիի գրավման օպերացիայի քաղաքական նպատակը... ՀՀ նախագահն է ղեկավարել այդ ողջ օպերացիան, քանի որ նա էր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, եւ առանց նրա հրամանի գլխավոր շտաբը չէր կարող գործողություններ ծավալել»: Գեներալը հայտարարեց նաեւ, որ «վերեւներից» օպերացիան իրականացնող ուժերի վրա ոչ մի ճնշում էլ չի գործադրվել: Մեր խնդրանքով պրն Դալիբալթայանը որոշ պարզաբանումներ տվեց. «Տեր-Թադեւոսյանին հրահանգ էր տրվել գլխավոր շտաբի կողմից, եւ ես այդ ժամանակ նրա հետ էի, հսկում էի, որպեսզի ճիշտ կատարի իրեն տրված հրահանգները, եւ որպեսզի տանուլ չտրվի մարտը: Եթե նա ուզում է սեփականաշնորհել Շուշիի հաղթանակը` թող, թող եռակի հերոս դառնա, ինձ համար կարեւորն այն է, որ ես պլանավորել եմ այդ օպերացիան եւ ապահովել դրա իրականացումը: Ինձ հերիք է այն, որ այսօր Արցախն ազատագրված է եւ ժողովուրդն ազատ է ապրում»:

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (03.03.2013)
Դիտումներ: 2461 | Տեգեր: Կոմանդոս, Գուրգեն Դալիբալթայան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 0.0/0