Գուրգեն Խանջյան - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Գուրգեն Խանջյան
Գուրգեն Խանջյան 
հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ



ծնվ. 1950, հունվարի 25

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987-ին «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական, ՀԳՄ երկու` արձակի և դրամատուրգիայի, «Նարցիս» ամսագրի ամենամյա մրցանակներին։

Երկերի մատենագրություն

Շարժասանդուղք, ժողովածու, Նաիրի, 1994
Հիվանդանոց, վեպ, «Ազգ» օրաթերթի հրատ., 1994
Ստվերներ խամաճիկների փողոցում, ժողովածու, Նոր Դար, 1998
Սպանել փրկչին, ժողովածու, Նոր Դար, 2001
Ճամփեզրի թատրոն, պիես, Վան Արյան, 2002
Դատավարություն, պիես, Թեհրան, 2003 (պարսկերեն)
Մարդկանց տուն ուղարկիր, ժողովածու, ՀԳՄ, 2004
Լուր չկա, վեպ, ՀԳՄ, 2006
Թատրոն 301, պիեսների ժողովածու, ՀԳՄ, 2008
Նամակներ ընթացքից, պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009
Նամակներ ընթացքից (ռուսերեն, թարգմանիչներ` Արուս Ահարոնյան, Արմեն Մերուժանյան, Նելսոն Ալեքսանյան, Սվետալանա Ավագյան, Միքայել Աբաջյանց), Երևան, «Ապոլոն», 2010, 208 էջ
Ենոքի աչքը, վեպ, Անտարես, 2012

Կատարած թարգմանությունները (ռուսերենից)

Կենձաբուրո Օէ, պատմվածքների ժողովածու, 1998

Բեմադրված պիեսները

Երևանի դրամատիկական թատրոն («Բարև, սրիկաներ», «Վեցերորդ պատվիրան»)
Երևանի կոմեդիայի թատրոն («Ինձնից պրծում չկա», «Էսպես մինչև երբ»)
Թբիլիսում («Գերեզմանատան երգչախումբ», «Ավերակների պահակները»)
Վանաձորում («Բոլերո»)
Ստեփանակերտում («Բոլերո», «Ավերակների պահակները»)
Լոս Անջելեսում («Ավերակների պահակները»)
Հալեպում («Տիգրան Մեծ»)
Շրջիկ թատրոններում («Բարի գալուստ», «Աթոռակռիվ»)
Հեռուստատեսությամբ («Երևանյան հիվանդությամբ», «Լաբիրինթոս»)
Ռադիոյով («Գերեզմանատան երգչախումբ»)
Նրա սցենարով բեմադրվել է 1996-ի Հանրային հեռուստատեսության տարեմուտի հանդեսի մանրապատումներ («Ազատ շուկա», «Ազատ շուկա-2»)

Գ. Խանջյանի սցենարով ֆիլմեր

Լռության սիմֆոնիա (ռեժիսոր` Վիգեն Չալդրանյան)
Մաեստրո
ԱՄՆ-ում պատրաստվում է նկարահանման «Գոռ իշխան» ֆիլմը

Խմբագրած պարբերականներ

Հորիզոն
Սատիրիկոն
Գրեթերթ

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (25.01.2013)
Դիտումներ: 530 | Տեգեր: Գուրգեն Խանջյան, արձակագիրներ | - Վարկանիշ -: 0.0/0