Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Վարչության նիստեր

    31 մայիս 2013 թ.

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նիստում հաստատվել են կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը: Հաստատվել են նաև կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը և նրանց գործառույթները: Որոշվել է ձևավորել հետևյալ հանձնաժողովները.
  • Տարածքային կառույցների աջակցման
  • Տեղեկատվական-վերլուծական
  • Տնտեսական և բնապահպանական հարցերի
  • Իրավական հարցերի
  • Արտաքին հարաբերությունների
  • Կրթության, գիտության և մշակույթի
  • Հանրային միջոցառումների կազմակերպման
Նիստում քննարկվել են նաև ներքաղաքական ոլորտին առնչվող հարցեր:



    17 մայիս 2013 թ.

Նախագահ Տեր-Պետրոսյանը վարել է Կոնգրեսի վարչության նիստը 

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ և տեղեկացրել, որ Հայոց համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է որպես Հայ ազգային կոնգրես:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների դատական բողոքարկման գործի ընթացքը: Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցին առնչվող վերջին զարգացումները: Գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի ներկայացմամբ և վարչության որոշմամբ հաստատվել է կուսակցության կանոնադրությամբ պարտադիր համարվող հարցերի՝ 2013թ. ընթացքում քննարկման ժամանակացույցը: Նիստում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքները:

Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (17.05.2013)
Դիտումներ: 970 | Տեգեր: ՀԱԿ | - Վարկանիշ -: 5.0/1