Հ. Աբրահամյան - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Հ. Աբրահամյան
Հովիկ Արգամի Աբրահամյան 


1958թ. հունվարի 24

Ծնվել է Արարատի մարզի Մխչյան գյուղում: 
Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 
Ծառայել է խորհրդային բանակում: 
1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ: 
1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն: 
1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 
1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 
1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ: 
1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ: 
2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար: 
2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար: 
2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար: 
2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով: 
2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 
2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 
2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 
2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: 
2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 
2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են: 
2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է: 
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: 
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ է: 
Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով: 

Ամուսնացած է, ունի երեք երեխա եւ հինգ թոռնիկ:
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (24.01.2013)
Դիտումներ: 455 | Տեգեր: Հովիկ Աբրահամյան | - Վարկանիշ -: 0.0/0