Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Մայքլ Արլեն
Մայքլ Արլեն 
(Տիգրան Սարգսի Գույումճյան)
սփյուռքահայ անգլիագիր գրող
Մայլք Առլեն Կրտսերի հայրը

  

16 նոյեմբեր 1895թ. - 21 հունիս 1956թ

Մայքլ Արլենի գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։

Մայքլ Արլենը ծնվել է Բուլղարիայի Ռուշչուկ (այժմ՝ Ռուսե) քաղաքում։ Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։

1913–ին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 
1922–ից ընդունում է բրիտանական քաղաքացիություն։
1941-ից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։ 
Վախճանվել է 1956 թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։

Գրական գործունեություն

1924–ին լույս է տեսնում նրա «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։ Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։
«Կանաչ գլխարկը» մի սիրո պատմություն է։ Սիրող երիտասարդները ժամանակի բարոյական կաշկանդումների պայմաններում ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են իրար։ Վեպում պատկերված է Անգլիայի բարձրաշխարհիկ հանրության կյանքը։ Հերոսուհու բարոյական կերպարը երկար տարիներ չափանիշ էր արևմտյան երիտասարդության համար։

Ստեղծագործությունների ցանկ
  • «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920)
  • «Կանաչ գլխարկը» վեպ (1924)
  • «Տղամարդիկ երկար չեն սիրում կանանց» վեպ (1931)
  • «Թռչող հոլանդացին» վեպ (1989)

Կարդացեք նաև
  • Գ. Նժդեհ «Բաց նամակ Մայքլ Արլէնին»
  • Վիլյամ Սարոյան «A՝ Առլենի համար, Հայաստանի համար»

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (23.01.2013)
Դիտումներ: 1905 | Տեգեր: գրողներ, սփյուռքահայեր, անգլիագիր հայեր | - Վարկանիշ -: 0.0/0