Փարիզ (Պարիս) Փիշմիշ - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Փարիզ (Պարիս) Փիշմիշ
Փարիզ (Պարիս) Փիշմիշ 
մեքսիկացի կին աստղագետ



հունվարի 31, 1911թ. - 1999թ.

Սփյուռքահայ անվանի գիտնականների մեջ առանձնանում է մեքսիկացի կին աստղագետ Փարիզ Փիշմիշը. նա առաջին կին աստղագետներից էր, ով ոչ միայն հասավ գիտական մեծ հաջողությունների, այլև խթանեց կին աստղագետների հետագա ակտիվությունը և մեծ դեր խաղաց ամբողջ մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ:

Փարիզ (Պարիս) Փիշմիշը ծնվել է Կ. Պոլսում (Ստամբուլ, Թուրքիա): Ծագումով հայ, նրա իսկական անունն էր Մարի Սուքիասյան: Սովորել է տեղի Սեմերճյան ճեմարանում և ամերիկյան վարժարանում: Այնուհետև` դառնալով Ստամբուլի համալսարան հաճախող առաջին կանանցից մեկը, 1933-ին ավարտում է այն փայլուն ցուցանիշներով: Դեռևս ուսանողական տարիքում աշխատակցում է Ստամբուլի համալսարանի դիտարանում: 1935-36թթ. դասավանդում է Ստամբուլի Կեդրոնական Սանասարյան վարժարանում, ապա տեղափոխվում ԱՄՆ:

Այն տարիներին կանայք գիտության մեջ չէին խրախուսվում և չափազանց դժվար էր տեղ գտնել պրոֆեսիոնալ աստղադիտարանում: Սկզբում Փիշմիշն աշխատում է որպես թարգմանիչ, այնուհետև որպեսօժանդակ գիտակաշխատակից Էրվին Ֆինլի-Ֆրոյնդլիխի մոտ, ով հետագայում նրան օգնեց հաճախել Հարվարդի համալսարան: Փիշմիշն ընդունվում է Հարվարդի համալսարանի գիտությունների ֆակուլտետ, ավարտում այն և 1937թ. ստանում մաթեմատիկայի գծով գիտությունների դոկտորի աստիճան: Նրա ղեկավարներն էին պրոֆեսորներ Ռ. ֆոն Մայզիսը և Ֆինլի-Ֆրոյնդլիխը: 1939-ին դառնում Հարվարդի քոլեջիաստղադիտարանի (HCO) կրտսեր գիտակաշխատակից և այդ պաշտոնում մնում է մինչև 1942թ.: Այդ տարիները կարևոր դեր խաղացին Փիշմիշի` որպես պրոֆեսիոնալ աստղագետի ձևավորման գործում: HCO-ում նա այնպիսի աստղագետների մտավոր ոգևորիչ շրջապատում էր, ինչպիսիք էին Հարլոու Շեփլին, Սեսիլիա Փեյն-Գապոշկինը, Բարթ Բոկը, Դոնալդ Մենզելը, Ֆրեդ Ուիփլը, ինչպես նաև բազմաթիվ այցելու աստղագետներ:
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (31.01.2013)
Դիտումներ: 403 | Տեգեր: աստղագետներ, սփյուռքահայեր, ծագումով հայեր | - Վարկանիշ -: 0.0/0