| 
				
			 
 2 փետրվար 2013 թվական, շաբաթ Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՀՐԱՆԴ,  շաբաթը՝ Երևակի օր 
 
 Տարվա 33-րդ օրը,  5-րդ շաբաթ,   Տարեվերջին մնում է 332 օր 
 19-րդ արևային օր Արևածագ՝ 7։07, արևամուտ՝ 16։30,  Օրվա տևողությունը՝ 9 ժամ 23 րոպե 
 22-րդ լուսնային օր`00։00-09։20,  Լուսնի III փուլ` 29 հունվար - 3 փետրվար,  Լուսինը՝ Կարիճում է՝ 14։00
Հայ Առաքելական եկեղեցու տոներ Տոն Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոն
Սբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը եւ այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:
 Ռուսաստանի զինվորական փառքի օրըՀռոմի կաթոլիկ եկեղեցու մոմերի տոնը
 1977 - Շակիրա, կոլումբացի երգչուհի1956 - Բագրատ Ասատրյան, բանկիր, պետ. գործիչ
 1905 - Այն Ռանդ, ամերիկացի գրող և փիլիսոփա
 1921 - Միհրան Երկաթ, հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
 1897 - Սերգեյ Ասլամազյան, թավջութակահար
 1894 - Վաղարշ Վաղարշյան, դերասան1885 - Կոստան Զարյան, գրող
 1882 - Ջեյմս Ջոյս, իռլանդացի գրող
 1857 - Շիմոն Խոլլոշի, հունգարացի նկարիչ հայկ. ծագմամբ
 1786 - Հովհաննես Նազարյան, մշակույթային գործիչ
 
   891 - Վախճանվեց Աշոտ Մեծ թագավորը։1556 - Պատմության ամենամարդաշատ զոհերով երկրաշարժը Չինաստանում՝ 830 հազար զոհ։
 1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարում Թուրքիային։
 1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակում Ռուսաստանից։ 1943 - Ստալինգրադի ճակատամարտը ավարտվում է Գերմանիայի պարտությամբ։1947 - Առաջին պոլարոիդ լուսանկարչական ապարատը։
 1962 - Տեղի ունեցավ «մոլորակների շքերթ», որին մասնակցեցին արեգակնային համակարգության 8 մոլորակից 7-ը։1970 - Մյունխենում առաջին անգամ կատարվեց ներվի տրանսպլատացիայի վիրահատություն։
 1989 - Վիենայում ավարտվում են 19 երկրների պատվիրակությունների միջև 15 տարի տևած բանակցությունները՝ Կենտրոնական Եվրոպայում զինված ուժերի և սպառազինությունների փոխադարձ կրճատման մասին:
 1989 - Լիխտենշտեյնում առաջին անգամ կանայք մասնակցում են ընտրություններին։
 1943 - Ստալինինգրադի ճակատամարտի ավարտը:
 2009 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց իրանական առաջին արհեստական արբանյակը՝ «Օմիդը»։
 |