Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Տոներ

Մարտի 15


  Մարտի 15-ը  
  սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Այն պաշտոնապես տոնում են 1962 թ. մարտի 15-ից: Այդ օրը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ելույթ ունենալով Կոնգրեսում, մարդկության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հաստատեց քաղաքացու՝ որպես սպառողի իրավունքը:

Սպառողի իրավունքն ամրագրվեց «Սպառողների իրավունքների մասին» բիլում: Սպառողների իրավունքը ներառում է անվտանգության իրավունքը, ընտրության իրավունքը, տեղեկատվություն ստանալու իրավունքը, դատարանում լսվելու իրավունքը: Ավելի ուշ այս իրավունքի բովանդակությունը համալրվեց միջազգային հանրության կողմից ընդունված 4 տարրերով՝ վնասի փոխատուցում ստանալու իրավունք, սպառողական կրթություն ստանալու իրավունք, հիմնական պահանջների բավարարման իրավունք, առողջ շրջակա միջավայրի իրավունք:

Կատեգորիա: Տոներ | Ավելացրեց: armenlur (15.03.2013)
Դիտումներ: 1050 | Տեգեր: ՏՈՆԵՐ | - Վարկանիշ -: 0.0/0