Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Տոներ |
Պոեզիայի համաշխարհային օրը
Պոեզիայի համաշխարհային օր 1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը։ Առաջինն այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը։ «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր եւ խորը հոգեւոր հարցերին։ Բայց դրա համար պետք է որքան հնարավոր է հասարակական մեծ ուշադրություն ստեղծել նրա նկատմամբ»- նշվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման մեջ։ Համարվում է, որ ամենահին բանաստեղծություն-հիմները ստեղծվել են մեր թվարկությունից առաջ 23-րդ դարում։ Հեղինակը բանաստեղծ ու քրմուհի Էն-հեդու-անան է, ում մասին հայտնի է միայն, որ նա աքքադական Սարգոն արքայի դուստրն էր։ | |
Դիտումներ: 1118 | | |