Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 10-ին

10 ապրիլ 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Մուրց, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։ 

Տարվա 100-րդ օրը, 
15-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 265 օր

21-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։52, արևամուտ՝ 18։21, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 28 րոպե։ 

30-րդ-1-ին լուսնային օրեր`04։36-18։40, 
Լուսինը՝ Խոյում է, 
Լիալուսին՝ 12։36։

Տոներ, հիշարժան օրեր
  • Դիմադրության շարժման համաշխարհային օրը
  • Օդեսայի ազատագրման օրը (Ուկրաինա)
  • Փրկության բանակի օրը (ԱՄՆ)

Ծնունդներ 

1973 - Ռոբերտո Կառլոս, բրազ. ֆուտբոլիստ
1957 - Գուրգեն Մելքոնյան, գեներալ-լեյտենանտ
1951 - Սթի­վեն Սի­գալ, ամեր. կինոդե­րա­սան, այկիդոյի վարպետ
1950 - Յուրի Վարդանով (Վարդանյան) ռուսաստանյան եբրայագետ և սեմագետ
1932 - Օմար Շա­րիֆ, եգիպտացի դե­րա­սան
1929 - Մաքս ֆոն Սյուդով, շվեդ դերասան,
1913 - Նելսոն Ստեփանյան, հայ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս
1900 - Առնոլդ Օրվիլ Բեքման, ամերիկացի քիմիկոս
1891 - Տիգրան Շամիրխանյան, ռեժիսոր, դերասան

Պատմության այս օրը

2010 - Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ, ինչի արդյունքում մահացան Լեհաստանի իշհանական վերնախավի բազմաթիվ քաղաքական գործիչներ:
1992 - Մարագում (ԼՂՀ, Մարտակերտի շրջան) հայերի կո­տո­րածը ադրբեջանցիների կողմից։
1972 - Ստո­րագր­վում է կեն­սա­բա­նա­կան և թու­նա­վոր զեն­քի ար­գել­ման մա­սին Մի­ջազ­գա­յին Կոն­վեն­ցի­ան:
1961 - Տեղի ունեցավ «Նվագախմբի տղաները» հերոսական կատակերգության մոսկովյան պրեմիերիան։
1957 - Դուբնայում գործարկվեց Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի սինխրոֆազատրոնը:
1944 - Օդես­ան ազա­տագր­վում է ֆաշ­իս­տա­կան զոր­քե­րից: 
1941 - Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը (1868 դեկտեմբերի 2 - սեպտեմբերի 26 1954) ստանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահի պաշտոնը:
1912 - Բրիտանական «Տիտանիկ» հսկա շոգենավը Անգլիայից դուրս եկավ իր վերջին նավարկությանը։
1849 - Ամերիկացի Վոլտեր Հանթը պատենտավորում է բու­լավ­կան։
1840 - Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։ Հայկական մարզը, որի տարածքը մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ, դադարեց գոյություն ունենալ։ Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։
1833 - Առաջին անգամ սկսվեց լուցկիների արտադրությունը։

Մահեր

2006 - Կլոդ Էստեբան, ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ (ծն. հուլիսի 26, 1935)
1981 - Հենրի Գաբրիելյան, հայ փիլիսոփա, պրոֆեսոր (ծն. 1903, նոյեմբերի 22)
1955 - Պիեռ Տեյար դը Շարդեն, ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան (ծն. 1811)
1813 - Ժոզեֆ Լուի Լագրանժ, ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ (ծնվ. 1736)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: Sara (10.04.2013)
Դիտումներ: 906 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0