Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 15-ին

15 ապրիլ 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Արամազդ, երկուշաբթին՝ Լուսնի օր։  

Տարվա 105-րդ օրը, 
16-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 260 օր

26-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։42, արևամուտ՝ 18։29, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 46 րոպե։ 

6-րդ լուսնային օր` 07։32-23։00, 
Լուսինը՝ Երկվորյակներում է, 
վերջին քառորդ՝ 12-17 ապրիլ։

Տոներ, հիշատակման օրեր
  • Սիրո օրը (Վրաստան)
  • Աֆրիկայի ազատության օրը 
  • Բենգալյան Նոր տարի (Հնդկաստան)
  • Մաք դոնալդսի օրը (ԱՄՆ)
  • Հարկերի օրը (ԱՄՆ)
  • Արևի օրը  (Կորեա)

Ծնունդներ 

1982 - Սեթ Ռոգեն, հրեական ծագման կանադացի սթենդապ կատակերգու
1949 - Ալլա Պուգաչովա, ռուսական էստրադայի պրիմադոնան
1941 - Ռո­ման Բա­լա­յան, կի­նո­ռե­ժի­սոր
1928 - Միհրան Սոսոյան, գրաֆիկ և գրքի ձևավորող 
1904 - Արշիլ Գորկի, նկարիչ, աբստրակտ սյուր­ռեալիզմի հիմնադիրը
1899 - Վիվան (Անուշավան Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ
1894 - Արտաշես Խալաթով, հայ տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ
1894 - Նիկիտա Խրուշչով, ԽՄԿԿ առաջին քարտուղար 1953-1964 թթ
1843 - Հենրի Ջեյմս, ամերիկացի գրող։
1822 - Մեթյու Առնոլդ, անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան
1489 - Միմար Սինան, Օսմանյան կայսրությունում գործած հայազգի ճարտարապետ 
1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ

Պատմության այս օրը

1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը։
1994 - Սեփական տան շքամուտքում դիմահար մի քանի կրա­կո­ցից սպանվեց հայ գրող, հրապարակախոս, հասա­րա­կա­կան-քաղաքական գործիչ Վարդգես Պետրոսյանը։
1976 - Տեղի ունեցավ Սերջիո Կորբուչիի «Բլեֆ» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերը մարմնավորում են Էնթոնի Քուինը, Ադրիանո Չելենտանոն և ուռիշներ։
1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։
1951 - Լոնդոնում առաջին անգամ անկացվեց «Միսս Աշխարհ» մրցույթը։
1924 - ԱՄՆ-ում առաջին անգամ լույս տեսավ ավտո­ճա­նա­պարհային ատլաս։
1909 - Քրիստոնյաների կոտորածը Հայասայում (Կի­լի­կիա)։ Սպանվեցին 71 հայ և 6 հույն։ Իսկ Ադա­նա­յում սպանվում են 2 ամերիկացի միսիոներներ։
1906Կահիրեում (Եգիպտոս) հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար հիմնադրվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:
1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
1896 - Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողություն, Աթենք, Հունաստան
1891 - Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցու­ցա­դրում է կինետոսկոպը՝ շարժվող պատկերի մե­քե­նաները։ 
1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
1738Լոնդոնի Թագավորական թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Հենդելի «Քսերքսես» օպերան՝ դիմանալով միայն 5 ներկայացման: 
1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։

Մահեր

1990 - Գրետա Գարբո, շվեդ դերասանուհի (ծն. 1905)
1980 - Ժան Պոլ Սարտր, ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ։ 
1971 - Գուրգեն Բորյան, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծն. 1915)
1957 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ (ծն. 1889)
1945 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (ծն. 1908)
1942 - Ռոբերտ Մուզիլ, ավստրիացի գրող (ծն. 1880)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (15.04.2013)
Դիտումներ: 782 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0