Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 18-ին

18 ապրիլ 2013 թվական, հինգշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Մասիս, հինգշաբթին՝ Լուսնթագի օր։  

Տարվա 108-րդ օրը, 
16-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 257 օր

29-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։36, արևամուտ՝ 18։33, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 57 րոպե։ 

9-րդ լուսնային օր` 10։20-00։45, 
Լուսինը՝ Առյուծում է՝ 17։12, 
Առաջին քառորդ՝ 14,32։

Տոներ, հիշատակման օրեր
  • Ռադիոսիրողների միջազգային օրը
  • Հուշարձանների և պատմական պեղանքների միջազգային օրը
  • Զիմբաբվեի անկախության օրը 

Ծնունդներ 

1990 - Վոյցեխ Շեսնի, լեհ ֆուտբոլիստ, դարպասապահ
1953 - Ֆրեդերիկ Ալան Մորանիս, ամեր. և կանադ. կինոդերասան, կատակերգու և երաժիշտ
1947 - Ջեյմս Վուդս, ամերիկացի դերասան
1944 - Ալեքսանդր Քաջվորյան, կինոռեժիսոր
1938 - Լևոն Մանվելյան, նեյրոֆիզիոլոգ
1927 - Սամուել Ֆիլիպս Հանթինգտոն, ամերիկացի հասարակագետ և քաղաքագետ, 
1926 - Ջիմ Թորոսյան, ճարտա­րապետ
1899 - Կավաբատա Յասունարի, ճապ. գրող
1897 - Ամասիա Մարտիրոսյան, կինոռեժիսոր
1858 - Շիրվանզադե, հայ գրող
1797 - Լուի-Ադոլֆ Տիեր, ֆրանսիացի պատմաբան և քաղաքական գործիչ

Պատմության այս օրը

2002 - Վանաձորում 23 դեցիմետրային ալիքով եթեր է դուրս գալիս «9-րդ ալիք» ոչ պետական հեռուստառադիոընկերությունը:
2001 - Մ. Գորբաչովը ԱՄՆ-ից 10.000 դոլարի չափով պար­գևա­տրում է ստանում «Գլոբալ փոխըմբռնման համար»։
1946 - ՄԱԿ-ի կազմավորման կապակցությամբ Ժնևում հայտա­րար­վում է Ազգերի Լիգայի գործունեության դադա­րեց­ման մասին։
1925 - Կազմավորվեց Ռադիոսիրողների Միջազգային Միու­թյու­նը։
1922 - Մոսկվայում սկսում է գործել առաջին քաղաքային ավ­տո­բուսը։
1877 - Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամ. գեն. Ա. Տեր-Ղուկասով) ազատագրեց Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվարի 6-28-ը հերոսաբար մաքառել էր քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ:
1506 - Հռո­մում սկ­սում են կա­ռու­ցել Ս. Պետ­րո­սի տա­ճա­րը:

Մահեր

1955 - Ալբերտ Այնշտայն, գերմանացի գիտնական (ծն. 1879)
1950 - Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց), Սովետական Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (ծն. 1902)
1737 - Աբրահամ Գ Կրետացի, Ամենայն հայոց կաթողիկոս, պատմագիր (ծ.թ. անհայտ)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (18.04.2013)
Դիտումներ: 930 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0