Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 1-ին

1 ապրիլ 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Արեգ, երկուշաբթին՝ Լուսնի օր։

Տարվա 91-րդ օրը, 
14-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 274 օր

12-րդ Արևային օր, 
արևածագ՝ 5։11, արևամուտ՝ 18։06, 
օրվա տևողությունը՝ 12 ժամ 55 րոպե։ 

21-րդ լուսնային օր` 23։19-08։11, 
Լուսինը՝ Աղեղնավորում է, 
III քառորդ 27 մարտ - 2 ապրիլ։

ԱՊՐԻԼ
Ապրիլ անվան ծագումը գալիս է լատիներեն «բաց­վել» բառից։ Այս ամսին բացվում են ծառերի բողբոջ­նե­րը։ Ապրիլին արևը, ձյունը և անձրևը փոփոխակի են։ «Օ­րա­կան յոթ եղանակ, ու չգիտես, թե որին հա­վա­տաս»։
Ապրիլ ամսվա անհուսալի և փոփոխական եղանակը հիմք է ծառայել նրա սկիզբը համարել ոչ բարերար։ Մար­դիկ կատակով ցանկացել են ապրիլյան «անհա­վա­տար­մությունից» ազատվել և որոշել են կատակով ազատվելու՝ ապրիլի մուտքը կատակ-խաբելով նշա­նա­վո­րվել։ Այդ պատճառով էլ ապրիլի մեկը համարում են խաբելու օր։
Ապրիլը համապատասխանում է հին հայկական տոմարի Ահեկան ամսին (ապրիլի 8-ից մայիսի7)։

Տոներ, հիշարժան օրեր
  • Խա­բե­լու օրը
Ամեն տա­րի ապ­րի­լի 1-ն ողջ աշ­խար­հում նշ­վում է Խա­բե­լու օրը: Տար­բեր երկր­նե­րում այն տար­բեր կերպ է ան­վան­վում. ԱՄՆ­-ում՝ April Fool's Day, Ռու­սաս­տա­նում՝ «Первое апреля - никому не ве­рю»: Մինչ օրս հայտ­նի չէ, թե որ­տե­ղից են գա­լիս տո­նի ար­մատ­նե­րը, երբ, որ­տեղ և ին­չու են անց­կաց­վել տո­նախմ­բու­թյուն­նե­րը: Հայտ­նի է մի­այն, որ Եվ­րա­պա­յում այն սկ­սել են նշել Մի­ջին դա­րե­րից: Դա հա­սա­րակ ժո­ղովր­դի տոն էր, և վեր­նա­խա­վը հազ­վա­դեպ էր մաս­նակ­ցում (քա­նի որ հա­սա­րակ ժո­ղո­վուր­դը գրա­ռում­ներ չէր անում իր անց­կաց­րած օրե­րի մա­սին, ուս­տի դժ­վար է պար­զել տո­նի ար­մատ­նե­րը): Այս օրը բո­լո­րը միմ­յանց սուտ պատ­մու­թյուն­ներ են պատ­մում, ծաղ­րում, կա­տա­կում:
  • Ծիծաղի օրը (Ֆրանսիա, Անգլիա, Մեքսիկա)
  • Թռչունների միջազգային օրը
  • Իրա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան օրը (1979) 

Ծնունդներ 

1933 - Բարսեղ Թուղլաճյան, հայ բանասեր, բառարանագիր։
1932 - Ժորժ Կարվարենց, ֆրանս. երգահան հայկ. ծագմամբ
1930 - Խորեն Աբրահամյան, դերասան և ռեժիսոր 
1920 - Գևորգ Ջահուկյան, հայ լեզվաբան
1918 - Արև Բաղդասարյան, հայ երգչուհի և պարուհի
1899 - Ռու­բեն Սի­մո­նով, դե­րա­սան, ռե­ժի­սոր
1878 - Արազի (Մովսես Հարությունյան), հայ գրող 
1873 - Սերգեյ Ռախմանինով, ռուս կոմպոզիտոր 
1815 - Օտտօ ֆոն Բիսմարկ, Գերմանիայի կանցլերը 
1809 - Նիկոլայ Գոգոլ, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Պատմության այս օրը

2004 - Գուգլն ակտիվացրեց ՋիՄեյլ էլեկտրոնային փոստի ծառայությունը:
1993 - Հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը շեշ­տա­կի գրո­հով ազա­տագ­րե­ցին Քել­բա­ջար քա­ղա­քը և դուրս եկան Օմա­րի լեռ­նանցք:
1993 - Լույս տե­սավ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան «Զին­վոր» («Հայ զին­վոր») պաշ­տո­նա­թեր­թի առա­ջին հա­մա­րը:
1976 - Հիմն­վում է Apple Computer ըն­կե­րու­թյու­նը: 
1889 - Չի­կա­գո­յում վա­ճառ­քի է հան­վում Ժո­զե­ֆի­նա Քոք­րեյ­նի ստեղ­ծած ափ­սե­նե­րի լվաց­ման մե­քե­նան:
1778 - Նյու Օռ­լե­ան­ցի բիզ­նես­մեն Օլի­վեր Փո­լո­քը հո­րի­նում է դո­լա­րի նշա­նը՝ $:
1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:

Մահեր

1976 - Մաքս Էռնստ, գերմ., ֆրանս. նկարիչ, ավանգարդիստ (ծն. 1891)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: Sara (01.04.2013)
Դիտումներ: 1557 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0