Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 21-ին

21 ապրիլ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Գրգուռ, կիրակին՝ Արեգակի օր։   

Տարվա 111-րդ օրը, 
16-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 254 օր

2-ին Արևային օր, 
արևածագ՝ 4։30, արևամուտ՝ 18։38, 
օրվա տևողությունը՝ 14 ժամ 8 րոպե։ 

12-րդ լուսնային օր` 13։36-02։09, 
Լուսինը՝ Կույսում է՝ 3։07, 
երկրորդ քառորդ 19-24 ապրիլ։

Հայ առաքելական եկեղեցու տոներ
  • Կարմիր կիրակի 
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Սբ. Զատիկին հաջորդող կիրակիներն հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատիկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու եւ հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերիե (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, եւ արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքինե, - ասում է Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) եւ իբրեւ պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես եւ դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսովե Հռոմ. 6:10-11):

Տոներ, հիշատակման օրեր
  • Բրազիլիայի օրը
  • Ծառատունկի օրը (Քենիա)
  • Մանկապարտեզի օրը (ԱՄՆ)

Ծնունդներ 

1965 - Թաթուլ Կրպեյան, ազատմարտիկ
1958Անդի (Անդրանիկ Մադադյան), պարսկահայ երգիչ
1947 - Գագիկ Հովհաննիսյան, շախմատային մեկնաբան
1926 - Եղիսաբեթ II, Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի և պետության գլուխ
1915 - Էնթ­նի Քու­ին, ամեր. դե­րա­սան
1894 - Յուրի Յուրովսկի (Սարուխանյան), դերասան, ռեժիսոր
1866 - Ջալալ Տեր-Գրիգորյան, հայ մանկավարժ, թարգմանիչ, լրագրող
1830 - Ջեյմս Սթեռլի, անգլ. գյու­տա­րար, հեծանվի հորինողը
1828 - Հիպոլիտ Ադոլֆ Տեն, ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, պատմաբան
1816 - Շար­լո­տա Բրոն­տե, անգլիացի գրող
1729 - Եկատերինա II, Ռուսաստանի կայսրուհի

Պատմության այս օրը

1967 - Հու­նաս­տա­նում տե­ղի է ու­նե­նում զին­ված հե­ղա­փո­խու­թյուն, որի արդ­յուն­քում տա­պալ­վում  է մի­ա­պե­տու­թյու­նը և հաս­տատ­վում է «սև գն­դա­պետ­նե­րի» ռե­ժի­մը:
1960 - Բրազիլիայի նոր մայրաքաղաքն է դառնում Բրազիլիան։
1944 - Ֆրանսիայի կանայք ընտրելու իրավունք են ստանում։
1898 - Սկս­վում է իս­պա­նա-­ա­մե­րիկ­յան պա­տե­րազ­մը:
1526 - Բաբուրը ռազմական հաղթանակ է կրում Հնդկաստանում և այդուհետև հայտարարում է Մեծ Մողոլների կայսրությունը՝ դառնալով այդ պետության միահեծան կառավարիչը
ն.Ք.753 - Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրեցին Հռոմ քաղաքը:

Մահեր

1997 - Անդրես Պեդոտտի, պարագվայ. ռազմական և քաղաքական գործիչ (ծն. 1923)
1996 - Ջոխար Դուդաև, չեչեն զինվորական և քաղաքական գործիչ (ծն. 1944)
1994 - Էդմոնդ Քյոսայան, ճանաչված հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ
1969 - Ցական Շողենց (Ցականյան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծն. 1909)
1910 - Մարկ Տվեն, ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ (ծն. 1835)
1699 - Ժան Բատիստ Ռասին, ֆրանսիացի դրամատուրգ (ծն. 1639)
1142 - Պիեռ Աբելյար, ֆրանսիացի փիլիսոփա, սքոլաստ, աստվածաբան (ծն. 1079) 
1109 - Անսելմ Քենթրբերցի, միջնադարյան կաթոլիկ աստվածաբան (ծն.1033 թ)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (21.04.2013)
Դիտումներ: 966 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0