Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 5-ին

5 ապրիլ 2013 թվական, ուրբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Ահրանք, ուրբաթը՝ Արուսյակի օր։ 

Տարվա 95-րդ օրը, 
14-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 270 օր

16-րդ Արևային օր, 
արևածագ՝ 5։03, արևամուտ՝ 18։13, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 10 րոպե։ 

25-րդ լուսնային օր` 02։26-12։47, 
Լուսինը՝ Ջրհոսում է, 
վերջին  քառորդ՝ 4-9 ապրիլ։



Տոներ, հիշարժան օրեր
  • Նախագահական վետոյի օրը (ԱՄՆ)
  • Ծառատունկի օրը (Կորեա)
  • Ամռան առաջին օրը (Իսլանդիա) 

Ծնունդներ 

1964 - Լևոն Ջուլֆալակյան, ըմբիշ, օլիմպիական չեմպիոն
1956 - Լեոնիդ Ֆեդուն, ռուս միլիարդատեր
1931 - Ազատ Շերենց, դերասան
1924 - Վարազդատ Բագրևանցի (Հակոբյան), հայ բանաստեղծ, առակագիր, մանկավարժ
1917 - Գեորգի Վիցին, ռուս կինո­դերասան
1916 - Գրե­գո­րի Պեկ, ամեր. դե­րա­սան
1908 - Հեր­բերտ ֆոն Կա­րա­յան, ավստրիացի դի­րի­ժոր
1840 - Ղազարոս Աղայան, հայ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս
1820 - Ֆելիքս Նադար, ֆոտոժուռնալիստիկայի հիմնադիրը

Պատմության այս օրը

1992 - Բոսնիան և Հերցոգովինիան հայտարարում են Հարասլավիայի կազմից դուրս գալու մասին։
1986 - La Belle դիսկոտեկում (Արևմտյան Բեռլին) պայթյուն տեղի ունեցավ, որը կազմակերպել էր Լիբիայի ղեկավարությունը։ Ռումբի հզոր պայթյունից տեղում զոհվեցին ԱՄՆ 2 զինվոր և մի թուրք աղջիկ, ավելի քան 250 մարդ վնասվածքներ ստացան։
1971 - «Ռոլինգ Սթոունզ» խումբն ստեղծեց սեփական ձայնագրման ստուդիան՝ Rolling Stone Records։
1970 - ԽՍՀՄ ղեկավարության որոշմամբ Ադոլֆ Հիտլերի և Եվա Բրաունի դիակները ապազմռսվեցին և ոչնչացվեցին Մելբուռնից 11 կմ հեռավորության վրա գտնվող դիակիզարանում։
1963 - «Լունա 4E» ավտոմատ կայանը (բաց էր թողնվել ապրիլի 2-ին Բոյկոնուրից) հաշվարկներից շեղվելու պատճառով անցավ Լուսնից 8500 կմ բարձրությամ է կորավ տիեզերքում։ Ավտոմատ կայանը նախատեսված էր Լուսնի վրա փափուկ վայրեք կատարելու համար։
1955 - Մեծ Բրի­տա­նի­ա­յի վար­չա­պետ Ու­ինս­թոն Չեր­չի­լը հրա­ժա­րա­կան է տա­լիս:
1953 - Երևանում բացվեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։
1942 - ԱՄՆ-ում առաջին անգամ անգլերեն լույս տեսավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որ գրվել էր 1942 թ.։
1933 - Հա­ա­գա­յի մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նը ճա­նա­չեց Գրեն­լան­դի­ա­յի հպա­տա­կու­թյու­նը Դա­նի­ա­յին:
1895 - Օսկար Ուայլդը տանուլ տվեց դատական գործը, որ հարուցել էր մարկիզ Կուինսբերիի դեմ՝ իրեն վարկաբեկելու համար։ Կուինսբերին Ուայլդին մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ։
ՆՔ56 - Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասսոսը և Գնեոս Պոմպեոսը կազմեցին առաջին Հռեմեական եռապետությունը:

Մահեր

1997 - Ալեն Գինզբերգ, ամեր. պոետ-բիթնիկ (ծն. 1926)
1994 - Կուրտ Կոբեյն, «Nirvana» խմբի լիդերը (ծն. 1968)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: Sara (05.04.2013)
Դիտումներ: 966 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0