Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 6-ին

6 ապրիլ 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Մազդեղ, շաբաթը՝ Երևակի օր։ 

Տարվա 96-րդ օրը, 
14-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 269 օր

17-րդ Արևային օր, 
արևածագ՝ 5։01, արևամուտ՝ 18։11, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 13 րոպե։ 

26-րդ լուսնային օր` 02։56-14։00, 
Լուսինը՝ Ձկներում է՝ 14։59, 
վերջին  քառորդ՝ 4-9 ապրիլ։


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրի 
Սբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները /Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29/: Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբոր կնոջը՝ Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սբ. Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սբ. Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերում սրբի մասունքներից և ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվում է նշանավոր Սբ.Կարապետի վանքը: 
Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությամբ: 

Տոներ, հիշարժան օրեր
  • Հաղթանակի օրը (Հունաստան, 1821թ-ից)
  • Հաղթանակի օրը (Եթովպիա)
  • Քեյփթաունի հիմնադրման օրը (Հարավային Աֆրիկա)
  • Չակրայի օրը (Թաիլանդ)
  • Մուլտֆիլմի օրը (ԱՄՆ)
  • Շոտլանդուհիների օրը (ԱՄՆ)

Ծնունդներ 

1980 - Մարգարիտա Սիմոնյան, «Russia Today» հ/ը գլխավոր խմբագիր 
1974 - Արա Մինասյան, շախմա­տիստ, գրոսմայստեր
1956 - Իգոր Սարուխանով, ռուսական փոփ-ռոք երգիչ հայկական արմատներով
1937 - Էռնեստ Մարտիրոսյան, ռեժիսոր
1914 - Իվան Մաղաքյան, վաստակավոր երկրաբան
1869 - Լևոն Շանթ, գրող, հասարակական գործիչ

Պատմության այս օրը

1985 - Ամերիկացի Ուիլյամ Շրյոդերը դարձավ աշխարհի առա­ջին մարդը, որ հիվանդանոցից դուրս գրվեց արհես­տա­կան սրտով։
1917 - ԱՄՆ ներգ­րավ­վում է Առա­ջին Հա­մաշ­խար­հա­յին Պա­տե­րազ­մի մեջ:
1909 - Ամե­րի­կա­ցի Ռո­բերտ Պի­րին առա­ջինն է հաս­նում հյու­սի­սա­յին բևեռ:
1896 - Աթեն­քում տե­ղի է ու­նե­նում ժա­մա­նա­կա­կից օլիմ­պի­ա­կան խա­ղե­րի բա­ցու­մը:
1748 - Հայտնաբերվում են Պոմպեյի ավերակները։

Մահեր

1992 - Այզեկ Ազիմով, ռուս-ամերիկյան գրող (ծն. 1920)
1520 - Ռաֆայել, իտալացի նկարիչ և ճարտարապետ (ծն. 1483)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: Sara (06.04.2013)
Դիտումներ: 825 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0