Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 7-ին

7 ապրիլ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Աստղիկ, կիրակին՝ Արեգակի օր։ 

Տարվա 97-րդ օրը, 
14-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 268 օր

18-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։48, արևամուտ՝ 18։16, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 17 րոպե։ 

27-րդ լուսնային օր` 03։22-15։11, 
Լուսինը՝ Ձկներում է, 
վերջին  քառորդ՝ 4-9 ապրիլ։

Մայրության, գե­ղեց­կու­թյան և սիրո օրը 

Հայ Առաքելական եկեղեցու տոներ

    • Կրկնազատիկ (Նոր կիրակի)
Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով: 
Զատիկ նշանակում է ազատություն և այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի՝ և մեռելներից հարություն առնելով պիտի անմահանանք: Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
  • Ավետումն Սբ. Աստվածածնի 
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի Ծննդյան Ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Տես Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը: 
Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվիե: Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձե: Եվ Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքերը: Ավետարանի այս պատմությունը մեծապես արժևորում է մայրությունը և ընդհանրապես բարձր գնահատում կնոջ դերը մեր կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում: 

Տոներ, հիշարժան օրեր

Անունների տոներ
Հայ առաքելական եկեղեցին տարվա տարբեր տոների օրերին նաև տոնում է որոշ տոնի հետ առնչվող անձնանունների տոներ

Ավետիս, ԱվետԱվո՝ Աստվածածնի ավետումն

Ծնունդներ 

1983 - Ֆրանկ Բիլալ Ռիբերի, ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1978 - Դունքան Ջեյմս, անգլիացի երգիչ, «Բլու» խմբի անդամ
1964 - Ռասսել ՔրոուՆոր Զելանդիայում ծնված ավստրիալական դերասան և երաժիշտ
1962 - Միխաիլ Կրուգ, ռուսական շանսոն
1954 - Ջեկի Չան, հոնկոնգ. և ամեր. դերասան
1944 - Գեր­հարդ Շր­յո­դեր, Գերմանիայի կանց­լեր
1939 - Ֆրեն­սիս Ֆորդ Կո­պո­լա, ամեր. ռե­ժի­սոր 
1930 - Մարիո «Կատատո» Բրենես, Կոստա Ռիկայի լավագույն ֆուտբոլիստներից 
1926 - Շմավոն Թորոսյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ
1899 - Ավետ Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան Ավդեյ), հայ ջութակահար
1770 - Ուիլյամ Վորդսվորթ, անգլիացի բանաստեղծ

Պատմության այս օրը

2009 - Ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյան: Ազատ է արձակվել 2013թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն:
1994 - Տվյալների միջազգային բազայում հայտնվեց .ru դոմենը։
1978 - Հարվարդի աստղադիտարանի կողմից աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերվեց Ռոբինեյշ (Robbynaish), աստերոիդը:
1969 - Ինտերնետի խորհրդանշական օրը։
1957 - Վերջին ուղերթը կատարեց Նյու Յորքի վերջին տրո­լեյ­բուսը։
1947 - Մահացավ ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆոր­դը։
1939 - Ֆաշ­իս­տա­կան Իտա­լի­ան հար­ձակ­վում է Ալ­բա­նի­ա­յի վրա:
1899 - Գործեց Մոսկվայի առաջին տրամվայը։
1864 - Հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը հայ աղջիկների համար բացված հնագույն դպրոցներից է, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։ Դպրոցի կանոնադրությունը մշակել են Պետրոս Շանշյանը և Պերճ Պռոշյանը։ 
1827 - Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը ստեղծեց լուցկին։
1795 - Շրջանառության մեջ մտավ ֆրանսիական ֆրանկը՝ Ֆրանսիայի դրամական միավորը մինչև 2002-ի փետրվարի 17:

Մահեր

1986 - Ծերուն Թորգոմյան (Դեղտրիկյան) հայ արձակագիր (ծն,1896, դեկտեմբերի 15)
1986 - Լեոնիդ Վիտալևիչ Կանտորովիչ, ռուս մաթեմատիկոս, տնտեսագետ, միակ խորհրդային տնտեսագետը, ով արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության գծով (1975) (ծն. 1912, հունվարի 19)։
1947 - Հենրի Ֆորդ, ամերիկյան գործարար, աշխարհով մեկ ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատեր (ծն. 1863թ. հուլիսի 30)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: Sara (06.04.2013)
Դիտումներ: 1029 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0