Հունիսի 15-ին - Հունիս - Օրացույց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունիս

Հունիսի 15-ին

15 հունիս, 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԳԱՑ՝ 7 հունիս - 6 հուլիս, 
օրը՝ Արամազդ, շաբաթը՝ Երևակի օր։ 

Տարվա 166-րդ օրը, 
24-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 199 օր             
27-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։24, արևամուտ՝ 19։45, օրվա տևողությունը՝ 16 ժամ 20 րոպե
8-րդ լուսնային օր` 10։13-23։00, Լուսինը՝ Կույսում է, առաջին քառորդ՝ 9 - 15 հունիս

ՀՀ պետական խորհրդանիշների օրը

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը
Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց ամենամեծ սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Զբոսանքի համաշխարհային օրը
  • Դրոշի օրը (Դանիա)
  • Գյուղացու օրը (Կորեա)
  • Էլեկտրականության օրը (ԱՄՆ)

Ծնունդներ                                                                                                                                            

Սիլվա


1975
Էլիզաբեթ Ռիզեր,
թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի
Սիլվա



1964
Թոուհիդի Թաբարի, պարսիկ վայելչագիր և նկարիչ 
Սիլվա





1963
Հելեն Հանտ, ամերիկացի դերասանուհի

Սիլվա


1954 
Ջեյմս Բելուշի, ամերիկացի կատակերգակ, հեռուստա և կինոդերասան, ռեժիսոր
Սիլվա



1953
Սի Ցզինպի, Չինաստանի հանրապե-տության պրեզիդենտ
Սիլվա






1932 
Երվանդ Քոչար, քանդա­կագործ 

   Սիլվա


1920 
Ալբերտո Սորդի, իտալացի դերասան և ռեժիսոր
Սիլվա



1913 
Արտեմ Ջալալյան
հայ. սով. օպերատոր, դերասան
Սիլվա





1843 
Էդվարդ Գրիգ
նորվեգացի կոմպոզիտոր

Պատմության այս օրը

2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը:
2004 - Հայտնաբերվեց Cabir առաջին ցանցային վիրուսը բջջա­յին հեռախոսների համար։ 
1994 - Թողարկված ամերիկյան «Առյուծ արքան» մուլտֆիլմը։ Նկարահանվել է Ուոլտ Դիսնեյի կողմից։ Ուոլտ Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերի շարքում երեսուներկուերրորդն է:
1990 - ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը արտա­կարգ դրություն հայ­տա­րարեց Լեռնային Ղարաբաղում, հարակից շրջան­նե­րում և ՀԽՍՀ Գորիսի շրջանում և խորհրդա-իրանական սահմանի ադրբե­ջա­նա­կան տեղամա­սում:
1983 - Փարիզի Օռլի օդանավակայանում ռումբի պայթյունից զոհվում է 8 մարդ, 60-ը՝ վիրավորվում։ ԱՍԱԼԱ-ի ֆրան­սիա­կան մաս­­նա­ճյու­ղի ղեկավար Վարուժան Կարա­պետ­յանը խոստովանել է, որ ռումբը պետք է պայ­թեր թուր­քական օդա­նավում։
1954 - Ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն:
1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:
1389 - Տեղի ունեցավ Կոսովոյի ճակատամարտը Սերբիայի և Բոսնիայի թագավորությունների միացյալ զորքի և թուրքերի միջև:

Մահեր                                                                                                                                                  

1996 - Էլլա Ֆիցջերալդ, ամերիկացի հայտնի ջազային երգչուհի (1917)
1978 - Արաքս (Արաքս Ավետիսյան), արձակագիր, մանկագիր (1903)
1969 - Սարգիս Աբրահամյան, հայ արձակագիր, մանկավարժ, մշակությանի գործիչ (1915)

Կատեգորիա: Հունիս | Ավելացրեց: armenlur (15.06.2013)
Դիտումներ: 593 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 5.0/1