Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունիս

Հունիսի 2-ին

2 հունիս, 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, 
օրը՝ Հրատ, կիրակին՝ Արեգակի օր։ 

Տարվա 153-րդ օրը, 
22-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 212 օր

14-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։29, արևամուտ՝ 19։36, 
օրվա տևողությունը՝ 16 ժամ 6 րոպե։ 

24-րդ լուսնային օր` 00։21-13։13, 
Լուսինը՝ Խոյում է՝ 8։32, 
Վերջին քառորդ՝ 31 մայիս - 8 հունիս։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի
Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր եւ ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաեւ նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի եւ տաճարի կառուցման մասին է:

Տոներ, հիշատակման օրեր
  • Հանրապետության օրը (Իտալիա, 1946)
  • Աշխատանքի օրը (Բահամներ)
  • Փքաբլիթի օրը (ԱՄՆ)
  • Նավաստու օրը (Իսլանդիա)
  • Անանասի փառատոն (Թաիլանդ)
Ծնունդներ 

1988 - Սերխիո Լիոնել Ագուերո, արգենտինացի ֆուտբոլիստ («Մանչեսթեր Սիթի»)
1970 - Էլեն Շակիրովա (Բունիաթ­յանց), բասկետբոլիստուհի
1951 - Էդգարդո Մենդես, մեքսիկացի ֆուտբոլային նախկին մրցավար
1936 - Եվգենի Գևորգյան, ջազային դաշնակահար
1932 - Բեդրոս Կիրկորով, բուլղ. երգիչ
1922 - Խուան Անտոնիո Բարդեմ, իսպան. ռեժիսոր 
1904 - Ջոննի Վայսմյուլլեր, ամեր. լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն
1816 - Գրեյս Ագիլեր, անգլիացի գրող և հրապարակախոս
1743 - Ալեքսանդր Կալիոստրո, իտալ կոմս, աստղագուշակ, ավանտյուրիստ
1731 - Մարթա Վաշինգտոն, եղել է ԱՄՆ-ի առաջին տիկինը 
1621 - Իսահակ վան Օստադե , հոլանդացի նկարիչ

Պատմության այս օրը

2011 - Լատվիացի գործարար և քաղաքական գործիչ Անդրիս Բերզինշը զբաղեցրեց Լատվիայի նախագահի պաշտոնը՝ նախագահական ընտրություններից հետո:
1978 - Մադրիդում երեք հայ գրո­հա­յին­ներ կրակ են բացում Թուր­քիայի դեսպանի մեքենայի վրա։ Զոհվում են նաև դես­պանի կինը, վարորդը։ Գործո­ղու­թյան պատասխանա­տվու­թյունն իր վրա է վերցնում Հայկական Գաղտնի Բա­նա­կը՝ ԱՍԱԼԱ-ն։
1955 - Հիմնադրվեց Բայկոնուր տիեզերակայանը։
1953 - Վեստ­մինս­տեր­յան աբ­բա­յու­թյու­նում տե­ղի է ու­նե­նում Բրի­տա­նի­ա­յի թա­գու­հի՝ Եղի­սա­բեթ II-ի թա­գադ­րու­թյու­նը:
1946 - Իտա­լի­ան հռ­չակ­վում է հան­րա­պե­տու­թյուն:
1938 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ ԳԽ ընտրու­թյուն­ներ, գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Մացակ Պապյանը, իսկ Ժողկոմխորհրդի նախագահ՝ Արամ Փի­րուզ­յանը:
1924 - ԱՄՆ հնդ­կա­ցի­նե­րը քա­­ղա­քա­ցի­ություն են ստա­նում։  
1897 - The New York Journal-ը հերքում է Մարկ Տվենի մահվան մասին լուրը՝ մեջբերելով Լոնդոնից նրա հեռագիրը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։
1864 - Ավարտ­վում է 1817-64 թվա­կան­նե­րի Կով­կաս­յան պա­տե­րազմը:

Մահեր

2010 - Ջուզեպպե Տադդեի, իտալացի օպերային երգիչ (բարիտոն) (1916)
2004 - Նիկոլայ Գյաուրով, բուլղարացի օպերային երգիչ (բաս) (1929)
1985 - Սուրեն Ավչյան, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական-մշակութային գործիչ (1904)
1941 - Վազգեն Շուշանյան, ֆրանսահայ գրող (1902)
1882 - Ջուզեպպե Գարիբալդի, Իտալիայի ազգային հերոս, զորավար (1807)

Կատեգորիա: Հունիս | Ավելացրեց: armenlur (02.06.2013)
Դիտումներ: 1362 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 5.0/1