Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

14 հունվար

14 հունվար 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՎԱՆԱՏ, երկուշաբթին՝ լուսնի օր



Տարվա 14-րդ օրը, 
3-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 351 օր

30-րդ արևային օր
Արևածագ՝ 7։28, արևամուտ՝ 16։00, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 31 րոպե

4-րդ լուսնային օր` 08։28-19։47, 
Լուսնային փուլը՝ Լիալուսին, 
Լուսինը՝ Ձկներում է՝ 12։48



Տոներ
  • Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն
Հունվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի՝ Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը:  Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:
Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Սբ. Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի՜ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»:
  • Սուրբ Վասիլիի օրը (Հունաստան)
  • Հայրենիքի պաշտպանների օրը (Ուզբեկստան)
  • Հասունության օրը (Ճապոնիա)



    Ծնունդներ

     1982 - Վիկտոր Վալդես, «Բարելոնայի» դարպասապահը
     1973 - Արթուր Այվազյան, ուկրաինահայ մարզիկ
     1930 - Էդգար Հովհաննիսյան, հայ երգահան 
     1896 - Ջոն Դոս Պասոս, ամեր. արձակագիր
     1875 - Ալբերտ Շվեյցեր, աստվածաբան, հումանիստ, Նոբելյան մրցանակակիր
     ՆՔ83 - Մարկոս Անտոնիոս, հռոմեական քաղաքական գործիչ, զորավար 



    Պատմության այս օրը

    1794 - Դոկտոր Ջեսսի Բննետը կատարում է առաջին հաջողկեսարյան հատումը կնոջ վրա։  
    Նարկոզն այն ժամանակ դեռհայտնաբերված չէր։
    1832 - Բացվեց Երևանի գավառական դպրոցը։
    1898 - Վախճանվեց անգլիացի գրող Լուիս Քերոլը (ծն. 1832)
    1918 - Ռուսաստանում և Ֆինլանդիայում ընդունվում է Գրիգոր յանօրացույցը։
    1929 - Կազմավորվեց Մոսկվայի մարզը։
    1969 - ԱՄՆ-ի Ռազմա-ծովային ուժերին պատկանող «Էնթերփրայզ» ավիակրի վրա հրդեհ 
    բռնկվելու հետևանքով զոհվեցին 27 մարդ և ոչնչացավ 15 ինքնաթիռ։
    1972 -  Գահն ընդունեց Դանիայի թագուհի Մարգրետ II-ը։
    1990 - Ադրբեջանի հյուսիս-արևելյան շրջաններում լեզգիները հանրահավաքներ են անցկացնում 
    պահանջելով ինքնորոշում և անկախացում Ադրբեջանից։
    1991 - Խորհրդային զորքերի Հատուկ նշանակության գունդը և «Ալֆա» խումբը գիշերվա ժամը 
    1-ին գրոհով վերցրեցին Վիլնյուսի հեռուստաաշտարակը։ Վիլնյուսի բնակչությունը զանգվածաբար ըմբոստացավ դրա դեմ։ Օպերացիայի արդյունքում զոպվեց 14 մարդ։
    2005 - «Հյուգենս» տիեզերական զոնդը վայրէջք է կատարում Յուպիտերի արբանյակ Տիտանի 
    վրա։



    Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
    Դիտումներ: 766 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0