Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

15 հունվար

15 հունվար 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԱՐԱՄԱԶԴ, երեքշաբթին՝ Հրատի օր



Տարվա 15-րդ օրը, 
3-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 350 օր

1-ին արևային օր
Արևածագ՝ 7։27, արևամուտ՝ 16։01, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 33 րոպե

5-րդ լուսնային օր` 08։53-21։00, 
Լուսնային փուլը՝ Լիալուսին, 
Լուսինը՝ Ձկներում է



Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր
Ալեքսանդրիայի Սբ. Պետրոս հայրապետը և Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական Եկեղեցու մեծ սրբերից են: IV դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Սբ. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ և Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոսի, Գաղերիոսի և Մաքսիմիանոսի կայսրերի հալածանքների ընթացքում:

Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա և քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում են արյան պսակը: Սեբաստիայի Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ և քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին:

Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Սբ. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով:  Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին, որին բերում են ատյան, ուր նա Տիրոջ Հոգով լցված հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է ենթարկվում, նետվում Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թվականին: Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյան գնով հիմնադրվեց Եկեղեցին:

Տոներ
    • Միխեյ Էմինեսկուի հիշատակի օրը (Մոլդովա)
    • Խորվաթիայի միջազգային ճանաչման օրը
    • Վիկիպեդիայի (անգլ. Wikipedia) ծննդյան օրը



      Ծնունդներ


       1929 - Մարտին Լյութեր Քինգ, նեգրական շարժման առաջնորդ
       1906 - Արիստոտել Օնասիս, հույն միլիարդատեր, նավատորմի մագնատ
       1891 - Օսիպ Մանդելշտամ, ռուս պոետ
       1850 - Սոֆյա Կովալևսկայա, մաթեմատիկոս
       1850 - Միխայիլ Էմինեկու, ռումին խոշորագույն պոետ
       1795 - Ալեքսանդր Գրիբոեդով, ռուս գրող
       1622 - Ժան Բատիստ Մոլիեր, ֆրանս. դրամատուրգ



      Պատմության այս օրը

      1892 - Կանադա-ամերիկյան մանկավարժ, մարզիչ և նորարար Ջեյմս Նեյսմիթն առաջին 
      անգամ հրապարակեց բասկետբոլի կանոնները դպրոցական թերթում։
      1919 - Անտանտի զինվորական ներկայացուցչության ղեկավար գեներալ Թոմսոնը ընդգծված 
      հակահայ Խոսրովբեկ Սուլթանովին նշանակում է Ելիզավետոպոլի գուբերնիայի հայկական շրջանների գեներալ-գուբերնատոր և պահանջում է հայերից ենթարկվել Բաքվին։
      1936 - Կազմավորվեց Իսպանիայի ազգային ճակատը։
      1943 - Ավարտվեց Պենտագոնի շինարարությունը։
      1990 - Ղարաբաղում հայտարարվում է արտակարգ դրություն։
      1990 - Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահությունը դիմեց աշխարհի 
      գիտնականներին՝ բողոքի ձայն բարձրացնելու Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի ջարդերի կապակցությամբ։ Դիմումին արձագանքեցին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Բելգիայի... գիտնականները։ Նրանք սոլորն էլ Բաքվի բարբարոսությունը որակեցին մարդկության դեմ հանցագործություն 
      1992 - Եվրոմիությունը ճանաչեց Սլովենիայի և Խորվաթիայի անկախությունը։
      1993 - Ամերիկյան NBC հեռուստաալիքով հեռարձակվեց «Սանտ՝ա Բարբարա»  
      հեռուստասերիալի վերջին՝ 2137-րդ սերիան։
      2006 - Երկիր վերադարձավ «Սթարդաստ» տիեզերական սարքը՝ տիեզերանյութի նմուշներով։
      2009 - Ամերիկյան A320 աէրոբուսի անձնակազմը կարողացավ փրկել 146 ուղևորների կյանքը՝ խափանված շարժիչներով ինքնաթիռը նստեցնելով Հուդզոն գետի ջրերին։



      Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
      Դիտումներ: 952 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0