Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

20 հունվար

20 հունվար 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԱՐԱԳԱԾ, կիրակին՝ Արեգակի օր



Տարվա 20-րդ օրը, 
3-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 345 օր

6-րդ արևային օր
Արևածագ՝ 7։23, արևամուտ՝ 16։09, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 45 րոպե

10-րդ լուսնային օր` 11։01-01։29, 
Լուսնային փուլը՝ Առաջին քառորդ, 
Լուսինը՝ Ցուլում է



Հայ Առաքելական եկեղեցու տոներ

  • Բարեկենդան Առաջավորաց Պահոց
Հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ:

Տոներ
    • Կրոնի համաշխարհային օրը
    • Տամբորադա՝ ժողովրդական փառատոն Սան-Սեբասիանում (Իսպանիա)
    • Ղրիմի ինքնավար հանրապետության օրը



      Ծնունդներ

       1952 Իրինա Ալեգրովա, ռուս երգչուհի
       1920 Ֆեդերիկո Ֆելինի, իտալ. կինոռեժիսոր
       1919 Սիլվա Կապուտիկյան, բանաստեղծուհի
       1889 - Լև Կարախան, հեղափոխական, սով. դիվանագետ
       1870 - Գրիգոր Ավետյան, դերասան  



      Պատմության այս օրը

      1265 - Կոմս Լանկաստերը ժողովեց անգլիական առաջին խորհրդարանը։
      1780 - Հիմնադրվեց Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախը:
      1933 - Բացվեց Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։
      1944 - Մեծ Բրիտանիայի օդային ուժերը 2300 տոննա ռումբ նետեցին Բեռլինի վրա։
      1975 - Հայկական գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ-ն) Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նստավայրում պայթյուն է իրականացրել՝ լիբանանահայերին երրորդ երկրներ արտագաղթելու հնարավորություն ընձեռնելու մոտիվով։



      Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
      Դիտումներ: 791 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0