Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

26 հունվար

26 հունվար 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՆՊԱՏ, շաբաթը՝ Երևակի օր



Տարվա 26-րդ օրը, 
4-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 339 օր

12-րդ արևային օր
Արևածագ՝ 7։16, արևամուտ՝ 16։18, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 2 րոպե

16-րդ լուսնային օր`15։57-06։19, 
Լուսնային փուլը՝ Առաջին քառորդ, 
Լուսինը՝ Առյուծում է՝ 16։19


Հայ Առաքելական եկեղեցու տոներ

  • Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր


Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին

Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
- Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա: 
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է: 
Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
- Հանե քո Սըփ Նշան, ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
- Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

Տոներ
  • Հանրապետության օրը (Հնդկաստան)
  • Ավստրալիայի օրը (1788)
  • Մաքսատան համաշխարհա յին օրը (1953)



    Ծնունդներ

    1957 - Հարություն Ջինանյան, դերասան, ասմունքող
    1924 - Ռաֆայել Ղազարյան, ռադիոֆիզիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
    1922 - Յուրի Երզնկյան, ռեժիսոր
    1921 - Ակիո Մորիտա, «Սոնի» ֆիրմայի հիմնադիրը
    1909 - Մհեր Աբեղյան, հայ գեղանկարիչ
    1847 - Ջոն Քլարկ, տնտեսագետ



    Պատմության այս օրը

    1788 - Ավստրալիայում հիմնվեց Սիդնեյ քաղաքը։
    1886 - Կառլ Բենցը գրանցեց ներքին այրման շարժիչով առաջին ավտոմեքենան։
    1905 - Հարավային Աֆրիկայում գտնվեց աշխարհի ամենամեծ ադամանդը` 3.106 կարատ։
    1906 - Սթենլի եղբայրների ստեղծած Stanley-Rocket շոգեմեքենան, որ վարում էր Ֆրեդ Մարիոտը` զարգացնում է 205.44 կմ/ժամ արագություն։
    1914 - Երկար բանակցություններից և դիվանագիտական համառպայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:
    1920 Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից:
    1926 Երևանում բացվեց կերպարվեստի հայ վարպետների առաջին ցուցահանդեսը:
    1983 - Ստեղծվեց Linus ծրագիրը։
    1987 - Coca Cola-ն ճանաչվեց ԱՄՆ-ի թիվ 1 խմիչքը։
    1992 - Ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները՝ Պաշտպանության նախարար Մեխտիևի գլխավորությամբ հարձակվում են Քարինտակ գյուղի վրա։ Դա Ադրբեջանի առաջին խոշոր ռազմական գործողությունն էր պետական անկախություն հայտարարած Լեռնային Ղարաբաղի վրա։ Երկօրյա մարտերից հետո Շուշիից հարձակման անցած ադրբեջանցիները գլխովին ջախջախվեցին։ Սա երիտասարդ Լեռնային Ղարաբաղի հանրապետության առաջին խոշոր հաղթանակն էր։



    Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
    Դիտումներ: 770 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0