Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 10-ին

10 մարտ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ՄՈՒՐՑ, կիրակին՝ Արեգակի օր։ 

Տարվա 69-րդ օրը, 
10-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 296 օր

25-ին արևային օր
Արևածագ՝ 5։59, արևամուտ՝ 17։32, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 32 րոպե
28-րդ լուսնային օր` 04։53-16։13, 
Լուսինը՝ Ձկներում է՝ 8։17,
IV փուլ՝ 4-10 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ

  • Դատավորի կիրակի
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ եւ դատավորի մասին առակը (Ղուկ. 18: 1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող եւ մարդկանցից չվախեցող դատավորին` իր դատն անելու: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, որը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո  Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18: 8):  Առակում Հիսուսը տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել Ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:

Տոներ, հիշարժան օրեր
  • Աշխատանքի օրը (Հարավային Կորեա)
  • Մայրերի օրը (Մեծ Բրիտանիա)
  • Հողագործի օրը (Ուկրաինա)
  • Արխիվների օրը (Ռուսաստան)
  • Ուսուցչի օրը (Լաոս)


        Ծնունդներ 

        1985 - Լասսանա Դիարրա, ֆրանս. ֆուտբոլիստ
        1981 - Սամուել Էտօ, կամերունցի ֆուտբոլիստ
        1973 - Եվա Հերցիգովա, չեխ սուպերմոդել
        1959 - Կարեն Ջինանյան, կենսաբան, սաղմնաբան
        1959 - Սմբատ Այվազյան, պետ. գործիչ, ազատամարտիկ
        1958 - Շերոն Սթոուն, ամեր. կինոաստղ
        1957 - Ուսամա Բեն Լադեն, սաուդյան շեյխ
        1949 - Ագոպ Մելքոնյան, բուլղար ֆանտաստ գրող հայկական ծագմամբ
        1940 - Չակ Նորիս, ՀՀ նախագահական ընտրություններում ձայն ստացած կարատեիստ
        1936 - Զեպպ Բլատեր, ՖԻՖԱ-յի 8-րդ նախագահը
        1935 - Խորեն Պալյանմանկավարժ, շարականագետ, ծիսագետ, գրաբարի մասնագէտ
        1928 - Էլդա Գրին, արձակագիր, հոգեբան, 
        1926 - Արամ Քաթանյան, ժող. արտիստ, դիրիժոր
        1920 - Բորիս Վիան, ֆրանս. պոետ, արգակագիր
        1832 - Տիգրան Տետեյան, հրատարակիչ, խմբագիր

        Պատմության այս օրը

        1999 - Մոսկվայի կինոյի տանը ձվեր նետեցին Նիկիտա Միխալկովի վրա։
        1982 - «Մոլորակների շքերթն», այս անգամ, հակառակ անհամար նախապաշարմունքների, անցավ առանց կատակլիզմների։ 
        1977 - Միշարք երկրների աստղագետներ բացահայտեցին Ուրանի օղակը։
        1970 - Իսրայելուն ներգաղթը խրախուսելու համար Քնեսեթը որոշում կայացրեց հրեա համարել ոչ միայն հրեա մորից ծնվածներին, այլև ցանկացած ոչ հրեային, ով ընդունել է հուդայականությունը։
        1969 - Ջեյմս Էրլ Ռեյը սեփական ծննդյան օրը դատապարտվել է 99 տարվա ազատազրկման Մարտին Լյութեր Քինգի սպանության համար: Հիշեցնենք, որ Լյութեր Քինգը ամենահայտնի աֆրոամերիկացին է, ով ԱՄՆ-ում առաջինն սկսեց պայքարել սևամորթների իրավունքների համար:
        1960 - Կանադայի հնդկացիները ձայնի իրավունք ստացան։
        1945 - ԱՄՆ ավիացիան ռոբակոծության ենթարկեց Տոկիոն։ Զովեց ավելի քան 80-100 հազար մարդ։
        1925 - Մահացավ Քրիս Ֆեներջյանը, ով մասնակցել էր Սուլթանի մահափորձին:
        1924 - Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
        1910 - Չինաստանում արգելվեց ստրկությունը:
        1905 - Լոնդոնում հիմնադրվեց «Չելսի» ֆոուտբոլային ակումբը։
        1862 - Ամերիկայի դաշնային կառավարությունը առաջին անգամ իր երկրում շրջանառության մեջ մտցրեց թղթադրամ։
        1812 - Ջ. Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի առաջին երկու գլուխների հրապարակումը: 
        1801 - Բրիտանիայում սկսեց առաջին մարդահամարը։

        Մահեր

        1940 - Միխայիլ Բուլգակով, ռուս գրող, դրամատուրգ (ծն. 1891)
        2001 - Վլադիմիր Վորոշիլով, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեղինակը (ծն. 1930)
        2010 - Դորոտի Ջենիս, համր կինոյի ամեր. դերասանուհի (ծն. 1910)


        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (10.03.2013)
        Դիտումներ: 1028 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0