Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 11-ին

11 մարտ 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ԵՐԵԶԿԱՆ, երկուշաբթին՝ Լուսնի օր։ 

Տարվա 70-րդ օրը, 
11-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 295 օր

26-ին արևային օր
Արևածագ՝ 5։57, արևամուտ՝ 17։33, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 36 րոպե
29,1-ին լուսնային օր` 05։20-17։27, 
Լուսինը՝ Ձկներում է,
Նորալուսին՝ 21։52



Տոներ, հիշարժան օրեր
  • Համերաշխության օրը (Կանադա,  Ջիբլարթար, Սվազիլենդ և այլն)
  • Լիտվայի անկախության վերականգնման օրը (1990)
  • Երիտասարդության օրը (Զամբիա)
  • Թմրավերահսկողության աշխատակիցների օրը (Ռուսաստան)


        Ծնունդներ 

        1978 - Դիդյե Դրոգբակոտ դ'Իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
        1955Նինա Հագեն, գերմանուհի երգչուհի, փանկ-ռոք երաժիշտ, երգերի հեղինակ:
        1931 - Ռուպերտ Մերդոկ, ամեր. մեդիամագնատ
        1909 - Կոնստանտին Խուդաբաշյան, ճարտարապետ
        1906 - Զինո Դավիդոֆֆ, շվեյցարական աշխարհահռչակ ֆիրմայի ստեղծողը
        1900 - Ստեփան Գինոսյան, խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ
        1865 - Փանոս Թերլեմեզյան, հայ ժող. նկարիչ

        Պատմության այս օրը

        1302 - Ըստ Վիլյամ Շեքսպիրի, այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանդրեքի օրն է։
        1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
        1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
        1836 - Նիկոլայ 1-ինը վավերացրեց Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը:
        1851 - Վենետիկում կայացավ Վերդիի «Ռիգոլետտո»օպերայի պրեմիերան:
        1918 - Սովետական իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվեց Մոսկվա։
        1923 - Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
        1955 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում:
        1992 - Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի շրջան:
        2004 - Ահաբեկչության արդյունքում մադրիդյան միջքաղաքային երկաթուղում զոհվեց 191 մարդ։
        2005 - Գարի Կասպարովը հայտարարեց, որ հեռանում է պրոֆեսիոնալ շախմատից: Հենց այդ օրը Կասպարովն արդեն իսկ հաղթած պարտիան վերջին պահին զիջեց բուլղարացի շախմատիստ Վասելին Տոպալովին`այդ պահին մնացող լավագույն շախմատիստին: Կասպարովը նաև հայտարարեց, որ շախմատից հետո զբաղվելու է քաղաքականությամբ:

        Մահեր

        1898 - Տիգրան Չուխաճյան, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր (ծն. 1837):
        1936 - Դեյվիդ Բիթի, բրիտանացի ծովակալ (ծն. 1871)
        1965 - Գևորգ Աբով, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ (ծն. 1897):


        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (11.03.2013)
        Դիտումներ: 916 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0