Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 17-ին

17 մարտ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ԱՍԱԿ, կիրակին՝ Արեգակի օր։ 

Տարվա 76-րդ օրը, 
11-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 289 օր

2-րդ արևային օր
Արևածագ՝ 5։44, արևամուտ՝ 17։43, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 58 րոպե
7-րդ լուսնային օր` 08։10-23։59, 
Լուսինը՝ Երկվորյակներ է՝ 8։08,
I քառորդ՝ 12-18 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ

  • Գալստյան կիրակի
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…:
Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13): Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի: 

Տոներ, հիշարժան օրեր
  • Պլանետարիումների միջազգային օրը
  • Սուրբ Պատրիկի օրը (իռլանդական ազգային տոն)
  • Մուայթայ (թաիլանդական բռնցքամարտ) բռնցքամարտիկի օրը
  • Էվակուացիայի օրը (ԱՄՆ, Բոստոն, 1776թ, անգլիական զորքերը էվակուացվում են Բոստոնից)


        Ծնունդներ 

        1950 - Ալլա Թումանյան, դերասանուհի
        1948 - Ուիլյամ Գիբսըն, ամեր, ֆանտաստ գրող
        1938 - Ռոբերտ Նուրիև, բալատի համաշխարհային աստղ
        1936 - Կարեն Ա. Սիմոնյան, ֆանտաստ գրող
        1930 - Ջեյմս Իրվին, ամեր, աստղագնաց
        1926 - Գեորգի Մովսիսյան, հայ ժող. դերասան
        1922 - Սերգեյ Համբարձումյան, գիտնական-մեխանիկ
        1919 - Նաթ «Քինգ» Քոուլ, ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար
        1872 - Նաթան Ամիրխանյան, խմբավար, երգեհոնահար
        1865 - Մանուկ Աբեղյան, լեզվաբան, գրականագետ
        1834 - Գոտլիբ Դայմլեր, գերմ, ինժեներ, առաջին մոտոցիկլի ստեղծողը


        Պատմության այս օրը

        1980 - Անգլիայի խորհրդարանը քվեարկեց մոսկովյան օլիմպիադան բոյկոտելու կողմ։
        1962 - Վաղուց ի վեր այգու վերածված Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները`Թումանյանը, Աղայանը, Մուրացանը, Ջիվանին, Ախվերդյանը, Օգանեզաշվիլին և 34 այլ սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի` Փարիզից բերված աճյունը: 
        1960 - Ճապոնիայում վաճառքի հանվեցին առաջին ֆլոմաստերները: Հայաստանում ֆլոմաստերները հայտնվեցին միայն յոթանասունականների վերջերին: Գերմանացիները և ամերիկացիները պնդում են, որ իրենք առաջինն են վաճառքի հանել ֆլոմաստերները:
        1931 - Նևադայում թույլատրվեցին մոլեխաղերը։
        1898 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
        1845 - Սթիվեն Փերին պատենտավորեց էլաստիկ բինտը։
        1581 - Ֆերնանդ Մագելանը հայտնաբերեց Ֆիլիպինները։

        Մահեր

        1680Ֆրանսուա դը Լառոշֆուկո, ֆրանսիացի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր և հայտնի փիլիսոփայական աֆորիզմների (մաքսիմների) հեղինակ (ծն. 1613)
          180 - Մարկ Անտոնիոս, հռոմեական կայսր, փիլիսոփա (ծն. 121) 

        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (17.03.2013)
        Դիտումներ: 899 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0