Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 24-ին

24 մարտ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Լուսնակ, կիրակին՝ Արեգակի օր։ 

Տարվա 83-րդ օրը, 
12-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 282 օր

4-րդ արևային օր
Արևածագ՝ 5։29, արևամուտ՝ 17։54, 
Օրվա տևողությունը՝ 12 ժամ 24 րոպե
14-րդ լուսնային օր` 14։47-03։44, 
Լուսինը Կույսում է՝ 17։48,
II քառորդ՝ 20-26 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Սբ. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 10:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:

Տոներ, հիշարժան օրեր
  • Չամիչի միջազգային օրը
  • Մարդու իրավունքների կոպիտ խախտման և զոհերի արժանապատվության ճշմարտության բացահայտման իրավունքի միջազգային օրը
  • Պալարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը
  • Պակիստանի օրը


        Ծնունդներ 

        1952 - Ալեքսանդր Մալխասյան, տնտեսագետ
        1934 - Ռոբերտ Թոմսոն, ամեր. արևելագետ
        1926 - Գևորգ Բրուտյան, հայ ակադեմիկոս, փիլիսոփա
        1921 - Վասիլի Սմիսլով, հետագայում ռուս շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոն
        1915 - Վազգեն Ամիրբեկյան, հայ արձակագիր, լրագրող 
        1903 - Հրանտ Ապրեսյան, գեղագետ
        1873 - Նիկոլայ Աղբալյան, գրականագետ

        Պատմության այս օրը

        2004 - Իլհամ Ալիևը նախազգուշացնում է Թուրքիային,  որ բացելով Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան խնդրի լուծումն անհնար կդարձնի։
        1999 - ՆԱՏՕ-ի ուժերը մտան Հարավսլավիա։
        1992 - Հելսինկիում ԵԱՀԿ-ի խորհրդացության ժամանակ որոշում է ընդունվում Մինսկում խորհրդաժողով հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես Ադրբեջանի մաս։ ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով ստեղծում է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։
        1988 - ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը` որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
        1988 - ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
        1959 - Իրաքի դուրս գալը Բաղդադյան դաշինքից:
        1922 - Բացվեց ՀԽՍՀ պետական բանկը:
        1894 - Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
        1802 - Շոգեքարշի արտոնագրումը:
        1724 - Գանձակում պայմանագիր կնքվեց հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
        1613 - Երկար մտորումներից հետո Միխայիլ Ռոմանովը համաձայնվեց կրել ռուսական պետության թագը: Սկսվեց Ռոմանովների 300-ամյա կառավարումը Ռուսաստանում:


        Մահեր

        1946 - Ալեքսանդր Ալյոխին, ռուս շախմատիստ, տեսաբան (ծն. 1892)
        1905 - Ժյուլ Վեռն, ֆրանսիացի գրող (ծն. 1828)

        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (24.03.2013)
        Դիտումներ: 955 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 5.0/1