Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 26-ին

26 մարտ 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Նպատ, երեքշաբթին՝ Հրատի օր։ 

Տարվա 85-րդ օրը, 
13-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 280 օր

6-րդ արևային օր
Արևածագ՝ 5։25, արևամուտ՝ 17։57, 
Օրվա տևողությունը՝ 12 ժամ 32 րոպե
16-րդ լուսնային օր` 17։10-04։33, 
Լուսինը Կշեռքում է՝ 23։30,
II քառորդ՝ 20-26 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Ավագ երեքշաբթի հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
(Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի՝ հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին: 

Տոներ, հիշարժան օրեր
  • Մանուշակագույն օր (էպիլեպսիայով հիվանդների օրը)
  • Մայրերի օրը (Մեծ Բրիտանիա)
  • Սյուարդի օրը՝  Ալյասկան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին վաճառելու օրը
Ծնունդներ 

1944 - Դայանա Ռոսս, ամեր. երգչուհի ռիթմ-էնդ-բլյուզ, սոուլ, ջազ, ռոք-ն-ռոլ ոճերում
1943 - Բոբ Վուդվորդ, ամեր. լրագրող
1928 - Ռոմանոս Սարգսյան, վաստակավոր նկարիչ
1911 - Թենիսի Ուիլյամս, ամեր. դրամատուրգ
1878 - Տիգրան Նալբանդյան, երգիչ և մանկավարժ

Պատմության այս օրը

1992 - ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց Ինքնապաշտպանության կոմիտե:
1992 - ՄԱԿ-ը որոշակիացնում է իր մասնակցության ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Դա ԵԱՀԿ-ի խաղարարար գործունեությանն աջակցելն է։ Այսպիսով, ՄԱԿ-ը ձեռնպահ է մնում կարգավորման գործընթացին ուղղակի մասնակցությունից։
1973 - Առաջին անգամ կանանց թույլ է տրվում գտնվել Լոնդոնի Ֆոնդային բորսայում։
1955 - ԵՄ-ի յոթ երկրներում Շենգենյան համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
1940 - Շահագործման հանձնվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
1908 - Արքայազն Էդուարդի կղզում (կանադա) արգելվում են բոլոր տեսակի ավտոմեքենաները։
1636 - Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:

Մահեր

1958 - Ազատ Վշտունի, բանաստեղծ (ծն. 1894)
1923 - Սառա Բեռնար, ֆրանս. դերասանուհի (ծն. 1844)
1892 - Ուոլթ Ուիթմեն, ամեր. պոետ, հրապարակախոս (ծն. 1819)
1827 - Լուդվիգ վան Բեթհովեն, գերմանացի կոմպոզիտոր (ծն. 1770)

Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (26.03.2013)
Դիտումներ: 938 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0