Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 27-ին

27 մարտ 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Վահագն, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։ 

Տարվա 86-րդ օրը, 
13-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 279 օր

7-րդ արևային օր
Արևածագ՝ 5։22, արևամուտ՝ 17։59, 
Օրվա տևողությունը՝ 12 ժամ 36 րոպե
17-րդ լուսնային օր` 18։24-04։59, 
Լուսինը Կշեռքում է,
Լիալուսին՝ 11։28


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Ավագ չորեքշաբթի
Ավագ չորեքշաբթի  հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը: Միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

Տոներ, հիշարժան օրեր
  • Թատրոնի միջազգային օրը
  • Հոլի՝ գարնան և վառ գույների տոնը (Հնդկաստան)
  • Ցուբակի մացուրի՝ ծաղկող կամելիաներով հիանալու տոնը (Ճապոնիա)
  • Հաղթանակի օրը (Անգոլա)
Ծնունդներ 

1963 - Քվենտին Տարանտինո, ամեր կինոռեժիսոր
1942 - Վահագն Գրիգորյան, գրող, սցենարիստ
1927 - Մստիսլավ Ռոստրոպովիչ, թավջութակահար, դիրիժոր
1926 - Գեորգի Սահակյան, կինոմատոգրաֆիստ
1863 - Հենրի Ռոյս, բրիտանացի ինժեներ, ձեռնարկատեր
1768 - Գրիգոր Անուշյան (Անուշ), հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը

Պատմության այս օրը

1998 - Ինդիանա նահանգում (ԱՄՆ) անհայտ թռչող օբյեկտների խումբ են տեսել։
1993 - Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
1977 - Զոհերի թվով պատմության ամենախոշոր ավիավթարը՝ 583 զոհ։
1935 - Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Մահեր

2006 - Ստանիսլավ Լեմ, լեհ ֆանտաստ գրող (ծն. 1921)
1968 - Յուրի Գագարին, առաջին տիեզարագնացը (ծն. 1938)

Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (27.03.2013)
Դիտումներ: 997 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0