Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 29-ին

29 մարտ 2013 թվական, ուրբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Վարագ, ուրբաթը՝ Արուսյակի օր։

Տարվա 88-րդ օրը, 
13-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 277 օր

9-րդ Արևային օր, 
արևածագ՝ 5։18, արևամուտ՝ 18։02, 
օրվա տևողությունը՝ 12 ժամ 43 րոպե։ 

19-րդ լուսնային օր` 20։56-05։57, 
Լուսինը՝ Կարիճում է՝ 2։52, 
III քառորդ 27 մարտ - 2 ապրիլ։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի: 

Տոներ, հիշարժան օրեր
  • Հերոսների հիշատակի օրը (Մադագասկար)
  • Երիտասարդության օրը (Թայվան)
  • Վիետնամական պատերազմի վետերանների օրը (ԱՄՆ)
Ծնունդներ 

1957 - Քրիստոֆեր Լամբերտ, ֆրանս.  դերասան
1918 - Չարլզ Հրաչ Փափազ, հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, 
1790 - Ջոն Թայլեր, ԱՄՆ 10-րդ նախագահը (1841-1845)
1592 - Նահապետ Քուչակ, աշուղ-երգիչ

Պատմության այս օրը

  554 - Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
1001 - Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
1827 - Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
1914 - Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
1921 - Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայար տունը կրում էր  բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝  Հովհաննես Թումանյանը:
1936 - Գերմանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ. ձայների 99% տրվում է նացիստական կուսակցությանը:
1973 - Ամերիկյան զորքերը վերջնականապես դուրս են բերվում Վիետնամից:
1974 - Ամերիկյան «Մարիներ-10» տիեզերանավը Մերկուրի մոլորակի լուսանկարներ կատարեց։
1992 - Շուշիից և Ղամբալու,  Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման կետերը:

Մահեր

1912 - Գաբրիել Սունդուկյան, հայ դասական դրամատուրգիայի հիմնադիրը (ծն. 1825):

Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (28.03.2013)
Դիտումներ: 956 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0