Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 2-ին


2 մարտ 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՀՐԱՆԴ, շաբաթը՝ Երևակի օր։ 

Տարվա 61-րդ օրը, 
9-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 304 օր

17-ին արևային օր
Արևածագ՝ 6։16, արևամուտ՝ 17։18, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 2 րոպե
21-րդ լուսնային օր` 23։11-07։57, 
Լուսնային փուլը՝ 
III քառորդ՝ 25 փետրվար - 3 մարտ, 
Լուսինը՝ Կարիճում


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Սբ. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ` գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր:

Սբ. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Սբ. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:

Միմյանց կապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց իր ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը: Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Սբ. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Երուսաղեմի հայրապետը հայտնի քարոզիչ էր:


Տոներ, հիշարժան օրեր
  • Մարոկկոյի անկախության օրը
  • Էվակուացիայի օրը (Լիբանան)
  • Գյուղացիների օրը (Մյանմա, նախկին Բիրմա)
  • Հաղթանակի օրը (Եթովպիա)


        Ծնունդներ 

        1944 - Ջոն Բոն Ջովի, ամեր. ռոք երգիչ
        1942 - Ջոն Իրվինգ, ամեր. գրող
        1931 - Միխայիլ Գորբաչով, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ
        1929 - Վլադիմիր Խոջաբեկյան, տնտեսագետ-ժողովրդագիր, ակադեմիկոս
        1912 - Էրազմ Քարամյան, հայ ռեժիսոր
        1859 - Շոլոմ Ալեյխեմ, հրեա դասական գրող
        1820 - Մուլտատուլի, նիդերլանդական գրականության խոշոր ներկայացուցիչներից

        Պատմության այս օրը

        1067 - Մինսկի հիմնադրումը:
        1831 - Ալեքսանդր Պուշկինը նշանվեց Նատալիա Գոնչարովայի հետ։
        1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց:
        1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը:
        1917 - Բուրժուական ժամանակավոր կառավարության ստեղծումը Ռուսաստանում:
        1958 - Ավստրիական Զաալֆելդին քաղաքում տեղի ունեցավ բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին 25 մարզիկներ 7 երկրից:
        1975 - Իրանը դառնում է միակուսակցական երկիր։
        1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Այժմ ստորգետնյա փոխադրանին ձգվում է 12 կմ ուղեծրով և ունի 10 կայարան:
        1983 - Անգլիայում Sony, Philips և Polygram ընկերությունները հասարակության դատին ներկայացրեցին առաջին կոմպակտ-դիսկը և կոմպակտ-դիսկի նվագարկիչը։
        1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) անդամ:

        Մահեր

        2007 - Անրի Թրուայա, ֆրանսիահայ գրող (ծն. 1911)
        2008 - Սոֆիկո Ճիաուրելի, վրաց դերասանուհի (ծն. 1937)


        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (02.03.2013)
        Դիտումներ: 871 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0