Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 30-ին

30 մարտ 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Գիշերավար, շաբաթը՝ Երևակի օր։

Տարվա 89-րդ օրը, 
13-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 276 օր

10-րդ Արևային օր, 
արևածագ՝ 5։16, արևամուտ՝ 18։03, 
օրվա տևողությունը՝ 12 ժամ 47 րոպե։ 

20-րդ լուսնային օր` 22։10-06։34, 
Լուսինը՝ Կարիճում է, 
III քառորդ 27 մարտ - 2 ապրիլ։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Ճրագալույց Զատկի 
Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսիե: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: 

Տոներ, հիշարժան օրեր
  • Ընտանիքի օրը (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն)
  • Հողի պաշտպանության օրը
  • Ծաղկի օրը (Իսպանիա, Բարսելոնա)
  • Բժշկի ազգային օրը (ԱՄՆ)
Ծնունդներ 

1986 - Սերխիո Ռամոս, իսպանացի ֆուտբոլիստ
1968Սելին Դիոն, կանադացի երգչուհի է։ 
1962MC Hammer, ամեր. ռեպեր,ավելի ուշ՝ քարոզիչ 
1945Էրիկ Կլեպտոն, բրիտանացի ռոք երաժիշտ, Բրիտանական կայսրության շքանշանակիր
1929 - Վիկտոր Ֆանարջյան, նեյրոֆիզիոլոգ
1926 - Արտավազդ Գևորգյան, իրավաբան, պետ. գործիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ
1913 - Նար Հովհաննիսյան, օպերային երգիչ (բաս)
1844 - Պոլ Վեռլեն, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ 
1890 - Վինսենթ Վան Գոգ, գեղանկարիչ
1804 - Քրիստոֆ Լուկաչին՝  Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյան, հունգարահայ հայագետ, եկեղեցական գործիչ

Պատմության այս օրը

1998 - Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտեց և բանաձև ընդունեց 1915թ. հայերի ցեղասպանության մասին` արտահայտելով իր համերաշխությունը հայ ժողովրդի պայքարին հանուն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:
1987 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը, իսկ մեկ տարի անց լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը:
1987 - Լոնդոնի աուկցիոնում Վան Գոգի «Արևածաղիկներ» նկարը վաճառվեց 50 միլիոն դոլարով։
1981 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ կիրառվում է ամառային ժամանակը։
1981 - Մահափորձ ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի վրա:
1954 - Տորոնտոյում բացվեց Կանադայի առաջին մետրոպոլիտենը։
1933 - Երևանի հին շուկայի` Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին:
1909 - Կ. Պոլսում գահընկեց եղավ Սուլթան Համիդը:
1858 - Հայմե Լիմպենը Ֆիլադելֆիայից պատենտավորեց ռետինով մատիտը։
1828 - Հիմնվեց Նոր Բայազետը, 1959 թվականից`Կամո, ներկայում` Գավառ:
1827 - Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը:
1805 - Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:

Մահեր

2011 - Լյուդմիլա Գուրչենկո, կինոյի դերասանուհի, երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (ծն. 1935)
1925 - Ռուդոլֆ Շտայներ, ավստրիական փիլիսոփա-միստիկ, գրող, էզոթերիկ, հոգևոր ուսմունքի հիմնադիր, որը հայտնի է ինչպես անտրոպոսոֆիա (ծն. 1861)

Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (30.03.2013)
Դիտումներ: 884 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0