Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 31-ին

31 մարտ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, կիրակին՝ Երևակի օր։

Տարվա 90-րդ օրը, 
13-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 275 օր

11-րդ Արևային օր, 
արևածագ՝ 5։13, արևամուտ՝ 18։05, 
օրվա տևողությունը՝ 12 ժամ 51 րոպե։ 

20-րդ լուսնային օր` 00։00-08։18, 
Լուսինը՝ Աղեղնավորում է՝ 5։12, 
III քառորդ 27 մարտ - 2 ապրիլ

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ. Հարության տոն  
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): 
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:  
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Առաջին քառասուն օրերը նվիրված են Հարուցյալ Քրիստոսի երևումներին: «Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք 1:3):  Հինանց շրջանի վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:  Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով (այս տարի՝ մայիսի 11-ին): Համաձայն եկեղեցու կանոնների` բոլոր հիսուն օրերն ուտիք են, այսինքն` այս շրջանում չկան պահոց օրեր և թույլատրելի են բոլոր կերակրատեսակները: 


Տոներ, հիշարժան օրեր
  • Պահուստային կրկնօրինակի (Backup) միջազգային օրը
  • Ազա­տու­թյան օրը (Մալ­թա)
  • Չավես Կեսարի օրը (ԱՄՆ)
Ծնունդներ 

1959 - Էնգուս Յանգ, AC/DC ռոք խմբի անփոխարինելի կիթառիստը
1954 - Լայմա Վայկուլե, խորհրդային էստրադային երգչուհի
1943 - Քրիստոֆեր Ուոքեն, դերասան, հոլիվուդյան աստղ
1939 - Զվիադ Գամսախուրդիա, Վրաստանի 1-ին նախագահը
1907 - Մարգար Սեդրակյան, կոնյակագործ
1903 - Աշոտ Աբրահամյան, աղբյուրագետ
1732Յոզեֆ Հայդնավստրիացի կոմպոզիտոր 
1596 - Ռենե Դեկարտ, ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս

Պատմության այս օրը

1991 - Վրաստանը հռչակում է իր անկախությունը:
1967 - Ջիմի Հենդրիքսն առաջին անգամ համերգի ժամանակ վառում է կիթառը։
1959 - Կողոպտիչները 10.000 ֆունտ ստեռլինգ են գողանում նախկին վարչապետ Ու. Չերչիլի տանից։
1889 - Փարիզում բացվում է Էյֆելյան աշտարակը: Աշտարակն իր գոյության ողջ պատմության ընթացքում ունեցել է 236.445.812 այցելու, դրանով իսկ դառնալով աշխարհի ամենաշատ այցելվող վայրը:

Մահեր

1917 - Ալեքսանդր Ծատուրյան, բանաստեղծ և թարգմանիչ (ծ.1865)
1727 - Իսահակ Նյուտոն, անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան (ծն. 1642)

Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (31.03.2013)
Դիտումներ: 992 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0