Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 4-ին


4 մարտ 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՄԱՐԳԱՐ, երկուշաբթին՝ Լուսնի օր։ 

Տարվա 63-րդ օրը, 
10-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 302 օր

19-ին արևային օր
Արևածագ՝ 6։11, արևամուտ՝ 17։22, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 10 րոպե
22-րդ լուսնային օր` 00։22-09։20, 
Լուսնային փուլը՝ 
Վերջին քառորդ՝ 23։53, 4 - 10 մարտ, 
Լուսինը՝ Աղեղնավորում է



Տոներ, հիշարժան օրեր
  • Միլիցիայի օրը (Բելոռուս)
  • Ծառատունկի փառատոն (Թայվան)


        Ծնունդներ 

        1951 - Կրիս Ռի, անգլ. բլյուզ-երաժիշտ
        1950 - Լյուդմիլա Սահակյանց, կինոռեժիսոր
        1937 - Գենադի Մալխասյանց, բալետմեյստեր
        1937 - Ռուդոլֆ Խաչատրյան, գեղանկարիչ
        1937 - Բագրատ Ղարիբջանյան, քիմիաթերապևտ
        1937 - Յուրի Սենկևիչ, ռուս բժիշկ, ճանապարհորդ, հեռուստահաղորդավար
        1935 - Բենտ Լարսեն, դանիացի շախմատիստ, գրոսմայստեր
        1925 - Պոլ Մորիա, ֆրանս. երգահան, դիրիժոր
        1893 - Կարապետ Մելիք-Օհանջանյան, հայագետ, արևելագետ
        1878 - Ալեքսանդր Թամանյան, ճարտարապետ
        1678 - Անտոնիո Լուչիո Վիվալդի, իտալացի 
        երգահան, ջութակահար, դիրիժոր

        Պատմության այս օրը

        1877 - Ամերիկացի գյուտարար Էմիլ Բեռլինեռը ստեղծել է միկրոֆոնը: Մինչ Բեռլինեռի գյուտը հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը ստեղծել էր միկրոֆոնի նմանությամբ մի սարք, որն էլ  ներկայացրել էր Ֆիլադելֆիայի ցուցահանդեսին: Բեռլինեռը սարքը տեսնում է այդ ցուցահանդեսին և որոշում կատարելագործել այն: Նրա ստեղծած միկրոֆոնն ավելի հզոր էր և ձայնը փոխանցում էր ավելի մեծ տարածություններ: Բեռլինեռի գյուտը օգտագործվեց նաև հեռախոսի կատարելագործման մեջ:
        1917 - Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում«Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից`Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեցՊետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում`հայերի միակ պաշտպան:
        1922 - Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրության մասին:
        1966 - Ջոն Լենոնը հայտարարեց, որ «Բիթլզը» դարձել է ավելի հանրահայտ, քան Հիսուս Քրիստոսը։ Դրան ի պատասխան հավատացյալներն սկսեցին վառել խմբի ձայնասկավառակները։
        1965 - Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
        1975 - Չարլզ Չապլինն ասպետի կոչում է ստանում։
        1980 - Ազգայնական առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն հաղթում է Զիմբաբվեի ընտրություններում, դառնալով այդ երկրի առաջին սևամորթ վարչապետը։
        1981 - Փարիզում հայ գրոհայինները կրակ բացեցին թուրքական դեսպանատան ատտաշե Ռոշատու Մորալի և Տեսելի Արիի վրա։ Սպանության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Հայկական գաղտնի բանակի «Շահան Նաթալի» խումբը։

        Մահեր

        1193 Սալադին, քյուրդ սուլթան (ծն. 1137)
        1980 - Վախթանգ Անանյան, հայ արձակագիր, լրագրող (ծն. 1905)
        2011 - Ալենուշ Տերյան, Իրանի առաջին կին-պրոֆեսոր և առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծն. 1920)


        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (04.03.2013)
        Դիտումներ: 1100 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0