Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 6-ին


6 մարտ 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՄԱԶԴԵՂ, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։ 

Տարվա 65-րդ օրը, 
10-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 300 օր

21-ին արևային օր
Արևածագ՝ 6։07, արևամուտ՝ 17։25, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 17 րոպե
24-րդ լուսնային օր` 02։24-11։18, 
Լուսինը՝ Այծեղջյուրում է՝ 2։12
IV փուլ՝ 4-10 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ

  • Միջինք
Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա: 

Տոներ, հիշարժան օրեր
  • Ատամնաբույժի միջազգային օրը
  • Սառեցված սննդամեթերքի ազգային օրը Ամերիկայում
  • Հոլի՝ հնդկական նոր տարվա տոնը
  • Աշխատանքի օրը Արևմտյան Ավստրալիայում
  • Գանայի անկախության օրը
  • Ալամոյի օրը (Մեքսիկա)
  • Մագելանի օրը (Գուամ)


        Ծնունդներ 

        1987 - Պրինս Բոատենգ, գերմ. ֆուտբոլիստ
        1972 - Շաքիլ Օ Նիլ, ամեր. բասկետբոլիստ
        1939 - Էդուարդ Ջերեջյան, ամեր. դիվանագետ
        1937 - Վալենտինա Տերեշկովա, առաջին կին տեզերագնացը
        1927 - Գաբրիել Գարսիա Մարկես, կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակ դափնեկիր:
        1904 - Մարիամ Մոջորյան, հայ դերասանուհի
        1894 - Իլյա Արբատով (Եղիա Յաղուբյան), բալետի դերասան և բալետմեյստեր
        1619 - Սիրանո դե Բերժերակ, ֆրանսիացի դրամատուրգ և մտածող
        1475 - Միքելանջելո, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ 

        Պատմության այս օրը

        1853 - Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան:
        1896 - Դեյտրոթում հայտնվեց առաջին ավտոմոբիլը։
        1899 - Ֆելիքս Հոֆմանը պատենտավորեց ասպիրինը։
        1902 - Հիմնադրվեց Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը։
        1913 - Սան-Ֆրանցիսկոյի թերթերում առաջին անգամ հիշատակվեց «ջազ» բառը։
        1926 - Երևանում հիմնադրվեց 1-ին կարի ֆաբրիկան։ 
        1938 - Լոնդոնում տրոլեյբուսը եկավ փոխարինելու տրամվային։
        1945 - Նելսոն Ստեփանյանին հետմահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի երկրորդ շքանշանը։
        1992 - Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
        1992 - Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած պրովակացիաներին, հրաժարական տվեց:
        1994 - Ուկրաինայից սկսեց դուրս բերվել միջուկային զենքը։

        Մահեր

        1905 - Մակար Եկմալյան, երաժշտագետ և կոմպոզիտոր (ծն. 1856)
        1975 - Եֆիմ Կոպելյան, սովետական դերասան, ռեժիսոր (ծն. 1912)


        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (06.03.2013)
        Դիտումներ: 1185 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0