Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 9-ին

9 մարտ 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ՁՈՊԱԲԵՐ, շաբաթը՝ Երևակի օր։ 

Տարվա 68-րդ օրը, 
10-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 297 օր

24-ին արևային օր
Արևածագ՝ 6։01, արևամուտ՝ 17։30, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 28 րոպե
27-րդ լուսնային օր` 04։24-14։58, 
Լուսինը՝ Ջրհոսում է,
IV փուլ՝ 4-10 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ

  • Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր
4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում տանջանքներին դիմանալ: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է Քրիստոսի հավատով և նետվելով լիճը, պսակակից դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ եւ հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը: 40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար: 

Տոներ, հիշարժան օրեր
  • Համագործակցության օրը Ազգերի Համագործակցության երկրներում (54 երկիր)
  • DJ-ների միջազգային օրը
  • Բարոն Բլիսի օրը՝ Բելիզի պետական տոնը
  • Ամերիգո Վեսպուչիի օրը (ԱՄՆ)
  • Ուսուցչի օրը Լիբանանում


        Ծնունդներ 

        1990 - Արազ Օզբիլիզ, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ:
        1968 - Յուրի Ջորկաեֆ, ֆրանսահայ ֆուտբոլիստ
        1966 - Դուշման` Վարդան Ստեփանյան, Արցախյան պատերազմի հերոս 
        1964 - Լևոն Զուրաբյան, ՀԱԿ կենտրոնական գործիչներից, ԱԺ պատգամավոր
        1964 - Ժյուետ Բինոշ, ֆրանս դերասանուհի
        1957 - Արամ Մանուկյան, ՀԱԿ կենտրոնական գործիչներից, ԱԺ պատգամավոր
        1956 - Ալեքսանդր Օգանով, լեռնային ինժեներ
        1955 - Օռնելա Մուտի, իտալ. դերասանուհի
        1950 - Սաշիկ Բակինսկի (Ալեքսանդր Օգանով), քրեական հեղինակություն, օրենքով գող
        1943 - Ռոբերտ Ֆիշեր, ամեր. շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն 
        1934 - Յուրի Գագարին, առաջին տիեզերագնացը
        1922 - Ռաֆայել Իշխանյան, լեզվաբան, հրապարակախոս, հայոց լեզվի մեծ պաշտպան
        1920 - Ժանսեմ (Հովհաննես Սեմերճյան), նկարիչ
        1915 - Ջեյմս Ջոնսոն, 2-րդ համաշխարհային պատերազմի ամենաարդյունավետ աս օդաչուն
        1911 - Էդմոն Տիգրանյան, վաստակավոր շինարար, ճարտարապետ
        1814 - Տարաս Շևչենկո, ուկրաինացի բանաստեղծ, ժողովրդագետ

        Պատմության այս օրը

        1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան:
        1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:
        1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին:
        1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե(Օզակոմ): 
        1921 - Կնքվեց ֆրանս-թուրքական քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
        1953 - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում:
        1959 - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը:
        1961 - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով:
        1966 - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիս-ատլանտյան դաշինքից դուրս գալու մասին:
        1983 - Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը: Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը (այլ անունով՝ Անդրանիկ Պողոսյան), երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ»ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից: Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի:
        1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը:

        Մահեր

        1999 - Տիգրան Հայրապետյանմիջազգայնագետ, հրապարակախոս (ծն. 1964)
        1994 - Չարլզ Բուկովսկի, ամեր. գրող, բանաստեղծ (ծն. 1920) 
        1982 - Լեոնիդ Ուտյոսով, սովետական էստրադային արտիստ (ծն. 1895)
        1896 - Լեոպոլդ Ռիտեր ֆոն Զախեր-Մազոխ, ավստրիացի գրող (ծն. 1836)


        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (09.03.2013)
        Դիտումներ: 851 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0