Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 15-ին
15 մայիս 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս- 6 հունիս), 
օրը՝ Արամազդ, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։  

Տարվա 135-րդ օրը, 
20-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 230 օր

26-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։49, արևամուտ՝ 19։14, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 25 րոպե։ 

7-րդ լուսնային օր` 08։09-23։00, 
Լուսինը՝ Խեցգետնում է, 
IV քառորդ՝ 11-17 մայիս։

Տոներ, հիշատակման օրեր
  • Ըն­տա­նի­քի մի­ջազ­գա­յին օրը
  • Կլիմայի միջազգային օրը
  • Հավատքի պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողների միջազգային օրը
  • Զին­ված ու­ժե­րի օրը (ԱՄՆ)
Ծնունդներ 

1963 - Ներսիկ Իսպիրյան, հայ երգիչ, երգահան
1960 - Ռիմաս Կուրտինայտիս, լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլի մարզիչ
1953 - Փիրս Բրոսնան, իռլանդացի դերասան և պրոդյուսեր
1949 - Աշոտ Ղազարյան, դերասան
1935 - Գալուստ Գալստյան, հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1925 - Վարդգես Բաբայան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող
1924 - Հրանտ Ոսկանյան, հայ պետ. գործիչ
1918 - Երջանիկ Առաքելյան, հայ բանաստեղծ
1911 - Մաքս Ֆրիշ, շվեյցարացի գրող
1896 - Ռուզաննա Վարդանյան, հայ դերասանուհի, մանկավարժ
1882 - Կամո (Սիմոն Տեր-Պետրոսյան) հեղափոխական
1891 - Միխաիլ Բուլգակով, ռուս գրող, դրամատուրգ
1567 - Կլաուդիո Մոնտեվերդի, իտալացի նշանավոր իտալացի երգահան, վիոլահար և երգիչ
  576 - Բուդդա(Սիդհարթա Գաութամա), բուդդայականության հիմնադիրը

Պատմության այս օրը

2005 - Հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Նիկտան։
1973 - Ամե­րի­կա­ցի կա­նայք որոշ­ե­ցին հետ չմ­նալ տղա­մարդ­կան­ցից եւ հենց այդ օրը լույս տե­սավ ամե­րիկ­յան Playboy ամ­սագ­րի կա­նա­ցի տար­բե­րա­կը` Playgirl-ը: Այս ամ­սա­գիրն ու­նի 600 հա­զար տպա­քա­նակ եւ հիմ­նա­կան բո­վան­դա­կու­թյու­նը կի­սա­մերկ կամ ամ­բող­ջո­վին մերկ տղա­մարդկանց նկար­ներն են: Ամ­սա­գիրն ան­գամ 45 հա­զար դո­լար է առա­ջար­կել Ու­ել­սի ար­քա­յազն Չարլ­զին, որ­պես­զի նա ամ­սագ­րի հա­մար մերկ լու­սան­կար­վի: Այս առա­ջարկն ավարտ­վեց չա­փա­զանց մեծ սկան­դա­լով:
1940 - Մտեղծվեց ՄաքԴոնալդս ընկերությունը։
1935 - Շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։
1928 - «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։
1919 - Հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերը ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։
1918 - Թուր­քա­կան բա­նա­կը գրա­վում է Ալեք­սանդ­րա­պո­լը:
1910 - Իր առաջին խաղն անցկացրեց Իտալիայի ֆուտբոլի հա­վա­քականը։
1905 - ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվեց Լաս Վեգաս քա­ղա­քը։
1904 - Ռուսական «Ամուր» ականակիր նավը խորտակեց ճապոնական «Խացուսե» և «Յասիմա» հածանավերը։
1811 - Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։

Մահեր

2000 - Գրիգորի Գորին, ռուս դրամատուրգ, արձակագիր, գրող-երգիծաբան, սցենարիստ (1940)
1998 - Գևորգ Աբգարյան, հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ (1920)
1946 - Գրի­գոր Ավետ­յա­ն, ՀԽՍՀ ժո­ղովր­դա­կան դե­րա­սան (1870)
1935 - Կազիմիր Մալևիչ, ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր (1878)
1926 - Մուհամմեդ VI, Օսմանյան կայսրության վերջին սուլթանը, Աբդուլ Մեջիդի որդին (1861)
1920 - Օվի Սևումյան, հայազգի դերասան (1878)
1916 - Քե­ռի (Արշակ Գավաֆյան), հայ­դու­կա­պետ և ժո­ղովր­դա­կան հե­րոս (1858)
1886 - Էմիլի Դիքինսոն, ամերիկացի բանասեղծ (1830)
1446 - Թովմա Մեծոփեցի, հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ (1378)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (15.05.2013)
Դիտումներ: 956 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0