Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 1-ին

1 մայիս 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Արեգ, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։   

Տարվա 121-րդ օրը, 
18-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 244 օր

12-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։11, արևամուտ՝ 18։53, 
օրվա տևողությունը՝ 14 ժամ 42 րոպե։ 

21-րդ լուսնային օր` 23։51-09։23, 
Լուսինը՝ Ջրհոսում է՝ 16։18, 
III քառորդ՝ 26 ապրիլ - 1 մայիս։

Մայիսը գարնան վերջին ամիսն է, հիանալի և գե­ղե­ցիկ օրերով։ Փետրավոր ամպերն են լողում երկնքում։
Մայիս ամիսը նվիրված է հռոմեացիների Մայա (հու­նա­րեն Մայիոս) աստվածուհուն, որը համարվում էր Մերկուրիի (Հերմեսի) մայրը, Ատլանտի դուստրը։
Մայա աստվածուհու տոնը նշվում էր Մայիս ամսին և կոչվում էր սիրուն մայիս։ Նրա պատվին մայիսի մեկին մեծ զոհաբերություններ էին մատուցվում։
Հին հայերի մոտ այս ամիսը կրել է Մարերի անունը:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐԸ
ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ

ԳԱՐՆԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԸ
Ի սկզ­բա­նե մա­յի­սի 1-ը աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին տոնն է:
1886 թվա­կա­նի մա­յի­սի 1-ին ամե­րի­կա­ցի­նե­րը ցույց արե­ցին՝ պա­հան­ջե­լով 8-ժամ­յա աշ­խա­տան­քա­յին օր, որն ավարտ­վեց ար­յու­նա­հե­ղու­թյամբ: 1889 թվա­կա­նին II Ին­տեր­նա­ցի­ո­նա­լի Փա­րիզ­յան կոնգ­րե­սը, ի հիշ­ա­տակ Չի­կա­գո­յի ցույ­ցի մաս­նա­կից­նե­րի, որոշ­ում ըն­դու­նեց ամեն տա­րի մա­յի­սի 1-ին ցույ­ցեր անց­կաց­նե­լու մա­սին: Առա­ջին ան­գամ աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին օրը նշ­վել է 1890 թվա­կա­նին Ավստ­րո-­Հուն­գա­րի­ա­յում, Բել­գի­ա­յում, Գեր­մա­նի­ա­յում, Դա­նի­ա­յում, Իս­պա­նի­ա­յում, Իտա­լի­ա­յում, ԱՄՆ­-ում, Նոր­վե­գի­ա­յում, Ֆրանսի­ա­յում, Շվե­դի­ա­յում և այլ երկր­նե­րում: Եր­կար ժա­մա­նակ մա­յի­սի 1-ը հան­դի­սա­նում էր հե­ղա­փո­խու­թյան և դա­սա­կար­գա­յին պայ­քա­րի խորհր­դա­նիշ:

Տոներ, հիշատակման օրեր
  • Դեիզմի միջազգային օրը
  • Հեծանիվների երախտագիտության օրը (ԱՄՆ)
  • Չեզոքության օրը (ԱՄՆ)
  • Գարնան օրը (Էստոնիա)
  • Մուհամեդ մարգարեի ծննդյան գիշերը
  • Անկախության և Սահմա­նա­դրության օրը (Մարշալյան կղզիներ, 1986) 
  • Լեի օրը՝ հավայան պարերի օրը (Հավայան կղզիներ)

Ծնունդներ 

1960 - Ջենիֆեր Գրեյ, դերասան
1936 - Ռադիկ Մարտիրոսյան,  ՀՀ ԳԱ նախագահ
1930 - Վլադիմիր Աբրահամյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող
1925 - Սկոտ Կար­պեն­տե­ր, ամե­րի­կա­ցի երկ­րորդ տի­ե­զե­րագ­նացը
1917 - Դանիել Դարիե, ֆրանս. դերա­սա­նուհի
1903 - Մարիա Թադևոսյան (Թենազի), հայ դերասանուհի
1883 - ԴՐՈ, (Դրաստամատ Կանա­յան), քաղ. գործիչ
1881 - Պիեռ Տեյար դը Շարդեն, ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան
1880 - Ալբերտ Լասկեր, գովազդի հայ­րը

Պատմության այս օրը

1979 - Էլթոն Ջոնն առաջին անգամ դարձավ էստրադայի աստղ աշխարհի մասշտաբով։
1967 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների հարսանիքը։
1961 - Ֆիդել Կաստրոն հայտարարեց, որ Կուբայում այ­լևս ընտ­րու­թյուններ չեն լինելու։
1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը:
1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը: Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը և խորհր­դա­րա­նը ար­մա­տա­կան մի­ջոց­ներ ձեռք առան այդ շար­ժու­մը զս­պե­լու հա­մար:
1917 - Ռու­սաս­տանն առա­ջին ան­գամ ազա­տո­րեն տո­նեց աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան օրը: Մա­յիս­մեկ­յան տո­նը հին պատ­մու­թյուն ու­նի: Դե­ռեւս Հին Իտա­լի­ա­յի բնա­կիչ­նե­րը երկր­պա­գում էին Մա­յե աստ­ծուն եւ հենց նրա պատ­վին ան­վա­նե­ցին գար­նան վեր­ջին ամի­սը: Իսկ մա­յի­սի առա­ջին օրը նրանք կազ­մա­կեր­պում էին տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ: Կո­մու­նիստ­նե­րը մա­յի­սի 1-ն առա­ջին ան­գամ նշել են 1890թ. Վար­շա­վա­յում, իսկ ԽՍՀՄ­-ում մա­յի­սի 1-ը դար­ձավ պե­տա­­կանո- ­րեն ըն­դուն­ված տոն:
1905 Ժո­ղովր­դա­կան հու­զում­ներ Բիթ­լի­սում: 
1891 - Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը։
1890 - Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ:
1889 - Առաջին անգամ վաճառքի հանվեց ասպիրինը։
1885 - Օտտավայի փողոցներում առաջին անգամ վառ­վե­ցին է­լեկ­տրա­կան լապտերները։
1884 - ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
1868 - Լույս է տես­նում Էջ­մի­ած­նի Մայր Աթո­ռի պաշ­տո­նա­թերթ «Ա­րա­­րատ»-ի առա­ջին հա­մա­րը:
1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տեւ­ում է մինչ օրս:
1804 - Ռու­սա­կան զոր­քե­րի Երև­ան­յան առա­ջին ար­շա­վան­քը` զո­րա­վար Պ.Ցի­ցի­ա­նո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ:

Մահեր

1978 - Արամ Խաչատրյան, հայ կոմ­պո­զի­տոր, դի­րի­ժոր (ծն. 1903)
1927 - Լեւ­ոն Սարգս­յա­ն, «Մուրճ»-ի խմ­բա­գիրը, Թեհ­րա­նի դես­պա­նը:

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (01.05.2013)
Դիտումներ: 963 | Տեգեր: ՏՈՆԵՐ, ծնունդներ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 5.0/1