Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 26-ին

26 մայիս 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, 
օրը՝ Նպատ, կիրակին՝ Արեգակի օր։  

Տարվա 146-րդ օրը, 
21-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 219 օր

7-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։35, արևամուտ՝ 19։28, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 52 րոպե։ 

18-րդ լուսնային օր` 20։53-04։44, 
Լուսինը՝ Աղեղնավորում է, 
III քառորդ՝ 26-30 մայիս։

Անդր­կով­կա­սի ան­կա­խա­ցու­մից հե­տո, 1918 թ. մա­յի­սի 15-ին թուր­քե­րը հրե­տա­նա­յին գն­դա­կո­ծու­մով հան­կար­ծա­կի հար­ձակ­վե­ցին Ալեք­սանդ­րա­պո­լի վրա: Անդր­կով­կաս­յան կա­ռա­վա­րու­թյու­նը կար­գադ­րեց քա­ղա­քի պաշտ­պան­նե­րին այն զի­ջել թուր­քե­րին: Քա­ղա­քի գրա­վու­մից հե­տո, թուր­քա­կան զոր­քե­րը, ներ­խու­ժե­լով Արա­րատ­յան դաշ­տա­վայր, մա­յի­սի 21-ին գրա­վե­ցին Սար­դա­րա­պատ գյուղն ու կա­յա­րա­նը: Թուր­քե­րին դի­մա­կա­յե­լու հա­մար կա­տար­վեց հայ­կա­կան զոր­քե­րի վե­րա­բա­ժա­նում: Գն­դա­պետ Դա­նի­ել Բեկ Փի­րում­յա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ գոր­ծող Սար­դա­րա­պա­տի զո­րա­մա­սը 1918 թ. մա­յի­սի 22-ին հար­ձակ­ման ան­ցավ Քյոր­փա­լու (Ար­շա­լույս) և Ղուր­­դու-­ղու­լի (Ար­մա­վիր) գյու­ղե­րից և նույն օրը հետ վերց­րին Սար­դա­րա­պա­տը: Սար­դա­րա­պա­տը դար­ձավ հայ ժո­ղովր­դի ան­կա­խու­թյան հա­մար մինչև վերջ հա­մախմբ­ված պայ­քա­րե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան և անն­կուն կամ­քի վկան: Այս և մի շարք այլ մա­յիս­յան հաղ­թա­նակ­նե­րը վի­ժեց­րին երիտ­թուր­քե­րի հա­յե­րին ի սպառ ոչն­չաց­նե­լու բո­լոր ծրա­գ­րե­րը:

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Եղիա մարգարեի հիշատակության օր
Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիա մարգարեի անունը հիշատակում են ավետարանիչները: Թագավորաց գրքում գրված է, թե ինչպես Եղիան, իբրև Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, Տիրոջ տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջև և հայտարարում սպասվող երաշտի մասին:
Կատարվում է Եղիայի մարգարեությունը և երեք տարի անց մարգարեն կրկին ներկայանում է Աքաաբին: Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա դիմելով աստծուն, հորդառատ անձրեւ բերում: Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշարագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն եւ այլն: Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերի շարքում Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող միայն կիրակի օրը: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Ան­կա­խու­թյան վերականգման օրը  (Վրաս­տա­ն)
  • Մայ­րե­րի օրը (Շվե­դի­ա, Լեհաստան)
  • Քիմիկոսի օրը (Ռուսատան)
Ծնունդներ 

1957 - Ալաա ալ-Ասուանի, եգիպտացի գրող, «Քիֆայա» քաղաքական շարժման հիմնադիրներից
1951 - Սալի Ռայդ, ԱՄՆ առաջին կին աստղագնացը
1928 - Ջեք Գևորգյան՝ Դոկտոր Մահ, ամերիկահայ բժիշկ
1929 - Ռուբեն Վարդանյան, ըմբիշ, անվանի մարզական գործիչ
1927 - Ֆրունզե Դովլաթյան, հայ ռեժիսոր
1923 - Սերգեյ Դավիդյան, երգիչ
1907 - Ջոն Ուեյն, ամերիկացի դերասան

Պատմության այս օրը

1946 - Գետառի սելավը մեծ վնաս պատճառեց Երևանին, ջրի ծախսը մեծացել էր մոտ 100 անգամ:
1918 - Ցր­վում է Անդր­կով­կաս­յան սեյ­մը: Վրաս­տա­նը, Ադր­բե­ջա­նը և Հա­յաս­տա­նը հայ­տա­րար­վում են 
ան­կախ հան­րա­պե­տու­թյուն­ներ (մին­չև մա­յի­սի 28-ը):
1907 - Սո­լու­խի կռ­վում զոհ­վեց հայ ազա­տագ­րա­կան շարժ­ման գոր­ծիչ Գևորգ Չա­ուշ­ը:
1896 - Տե­ղի ու­նեցավ Ռու­սաս­տա­նի վեր­ջին թա­գա­վո­րի՝ Նի­կո­լայ II-ի թա­գադ­րու­թյու­նը:
1805 - Ղարաբաղի տիրակալ Իբրահիմ խանը հանդիսա­վո­րու­թյամբ հավատարմության երդում տվեց 
Ռուսաս­տա­նին:
1521 - Սկս­վեց Մար­թին Լյու­թեր Քին­գի և նրա ուս­մուն­քի պաշ­տո­նա­կան հե­տապն­դու­մը:
  451 - Ավա­րայ­րի ճա­կա­տա­մար­տը՝ Վար­դա­նանց հե­րո­սա­մար­տը: Քիս­տո­նե­ա­կան հա­վատ­քի հա­մար պար­սիկ­նե­րի դեմ մղ­վող պայ­քա­րում վախ­ճան­վեց Վար­դան Մա­մի­կոն­յա­նը:

Մահեր

1907 - Գևորգ Չա­ուշ, հայ ազա­տագ­րա­կան շարժ­ման գոր­ծիչ (1870 կամ 71)
1886 - Առա­քել Ալ­թուն Դյու­րի, «Արեւ­ել­յան թատ­րո­նի» հիմնադիրը
 451 - Վարդան Մամիկոնյանհայ զորավար, հայոց զորքերի սպարապետ

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (26.05.2013)
Դիտումներ: 1326 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0