Մայիսի 27-ին - Մայիս - Օրացույց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 27-ին

27 մայիս 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, 
օրը՝ Վահագն, երկուշաբթին՝ Լուսնի օր։  

Տարվա 147-րդ օրը, 
21-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 218 օր

8-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։34, արևամուտ՝ 19։29, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 54 րոպե։ 

19-րդ լուսնային օր` 21։45-05։51, 
Լուսինը՝ Այծեղջյուրում է, 
III քառորդ՝ 26-30 մայիս։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում:
Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Սանկտ Պետերբուգի ծննդյան օրը
  • Գրա­դա­րան­նե­րի համառուսաստանյան օրը
  • Երեխաների օրը (Նիգերիա)
Ծնունդներ 

1972 - Սոս Սոսի Պետրոսյան, կրկեսային արտիստ, Գինեսի մրցանակակիր
1937 - Անդրեյ Բիտով, ռուս արձակագիր
1948 - Ալեքսանդր Վոլկով, ռուս տիեզերագնաց
1946 - Նիլս Պեդերսեն, կոնտրաբանդիստ
1937 - Էդուարդ Վարդանյան, հայ օպերատոր
1927 - Ֆրունզե Դովլաթյան, կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
1922 - Քրիստոֆեր Ֆրանկլին Լի, անգլ. դերասան
1921 - Յեթի Փերլ, հոլանդացի երգչուհի, մասնակցել է առաջին Եվրատեսիլ երգի մրցույթին
1898 - Ռուզաննա Վարդանյան, հայ դերասանուհի
1882 - Կամո (Սիմոն Տեր-Պետրոսյան), հայ հեղափոխական գործիչ
1878 - Այսեդորա Դունկան, մոդեռն պարերի հիմ­նա­դիր
1799 - Ֆրոմենտալ Հալևի, ֆրանսիացի երգահան
1661 - Նաղաշ Հովնաթան, միջնադարի բանաստեղծ հայ բա­նաս­տեղծ, աշ­ուղ 

Պատմության այս օրը

1993 - Ռուսաստանում հանվեց հոմոսեքսուալիստների նկատ­մամբ քրեական հետապնդումը։
1990 - Երև­ա­նի եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նում և Երև­ան Նու­բա­րաշ­են խճու­ղու վրա տե­ղի ու­նե­ցան ար­յու­նա­հեղ մար­տեր հայ­կա­կան ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի և խորհր­դա­յին զավ­թո­ղա­կան զոր­քե­րի մի­ջև:
1963 - Թուրքիայում ռազմական հեղաշրջում է կատարվում։
1962 - Նշ­վեց հայ գրե­րի ստեղ­ծող և հայ դպ­րու­թյան հիմ­նա­դիր Մես­րոպ Մաշ­տո­ցի ծննդ­յան 1600-ամ­յա­կը:
1950 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ներ­կա­յու­թյամբ տե­ղի ու­նե­ցավ Նշան Փա­լանջ­յա­նի ճե­մա­րա­նի նոր շեն­քի բա­ցու­մը:
1930 - Ռիչարդ Դրյուն պատենտավորեց թափանցիկ ցելո­ֆա­նե կպչուն ժապավենը՝ սկոտչը։
1927 - Մեծ Բրի­տա­նի­ան խզեց դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ԽՍՀՄ­-ի հետ:
1832 - Եգիպ­տա­կան բա­նա­կը` Բnահիմ փաշ­ա­յի գլ­խա­վո­րու­թյամբ, ջար­դեց թուրքական զոր­քե­րին, գրա­վեց Հայ­կա­կան Կի­լի­կիա­յի դաշ­տա­յին մա­սը:
1679 - Անգլիայում ընդունվեց Habeas Corpus Act-ը՝ ակտ անձի ի­­­րավունքների երաշխիքի մասին։
1647 - Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվում ա­­ռա­ջին վհուկը՝ Աչա Յանգը։

Մահեր

1998 - Ղազարոս Սարյան, կոմպոզիտոր և մանկավարժ, Մարտիրոս Սարյանի որդին (1920)
1989 - Արսենի Տարկովսկի, ռուս պոետ, թարգմանիչ, Անդրեյ Տարկովսկու հայրը (1907)
1970 - Օլգա Գուլազյան, հայ դերասանուհի (1885)
1964 - Ջավահարլալ Ներու, հնդկական ազգային ազատագրական պայքարի առաջնորդը (1889)
1937 - Ատրպետ (Սարգիս Մուբայաջյան), հայ գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ (1860)
1910 - Ռոբերտ Կոխ, գերմանացի մանրէաբան (1843)
1891 - Հա­կոբ Պա­րոն­յա­ն,  հայ ակա­նա­վոր եր­գի­ծա­բան (1843)
1840 - Նիկկոլո Պագանինի, իտալ. ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր (1782)
1730 - Լեոնարդո Վինչի, բարոկկո դարաշրջանի իտալացի կոմպոզիտոր, (1690)
1688 - Ալեքսանդր Փոփ, անգլիացի բանաստեղծ (1644)
1564 - Ժան Կալվին, ֆրանս. աստվածաբան, կալվինիզմի հիմնադիրը (1509)
1425 - Գրիգոր Խլաթեցի, մատենագիր, հասարակական գործիչ, րաբունապետ (1349)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (27.05.2013)
Դիտումներ: 428 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0