Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 28-ին

28 մայիս 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, 
օրը՝ Սիս, երեքշաբթին՝ Հրատի օր։  

Տարվա 148-րդ օրը, 
22-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 217 օր

9-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։33, արևամուտ՝ 19։30, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 56 րոպե։ 

20-րդ լուսնային օր` 22։37-07։05, 
Լուսինը՝ Այծեղջյուրում է, 
III քառորդ՝ 26-30 մայիս։

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԱՌԱ­ՋԻՆ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԸ
ոչ աշխատանքային օր

Հա­յաս­տա­նի առա­ջին հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մը տե­ղի ու­նե­ցավ 1918 թ. մա­յի­սի 28-ին: Իշ­խա­նու­թյան հռ­չա­կու­մից հե­տո ստեղծ­վե­ցին հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վար մար­մին­նե­րը: Բարձ­րա­գույն օրենս­դիր իշ­խա­նու­թյու­նը կոչ­վեց Հա­յաս­տա­նի խոր­հուրդ, որում ղե­կա­վար դե­րը պատ­կա­նում էր Դաշ­նակ­ցու­թյանը: Գոր­ծա­դիր բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը՝ կա­ռա­վա­րու­թյու­նը, կոչ­վում էր Մի­նիստր­նե­րի խոր­հուրդ: Վար­չա­պե­տի պաշ­տո­նը վս­տահ­վեց Հով­հան­նես Քա­ջազ­նու­նուն: Հա­յաստա­նում իշ­­խա­նու- ­թյունն իրա­կա­նաց­նում էր Երևանի Ազ­գա­յին խոր­հուր­դը, որի աշ­խա­տանք­նե­րը գլ­խա­վո­րում էր Արամ Մա­նուկ­յա­նը: Հա­յաս­տա­նի խոր­հուր­դը և կա­ռա­վա­րու­թյու­նը Թիֆ­լի­սից Երևան ժա­մա­նեց 1918 թ. հու­լի­սին, իսկ օգոս­տո­սի 1-ին տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի խորհր­դի անդ­րա­նիկ նիս­տի հան­դի­սա­վոր բա­ցու­մը: 
ՀՀ Գե­րա­գույն օրենս­դիր մար­մին հռ­չակ­վեց նո­րըն­տիր պառ­լա­մեն­տը, որի նա­խա­գա­հը դար­ձավ Ավե­տիս Ահա­րոն­յա­նը, իսկ իրա­կան իշ­խա­նու­թյու­նը դաշ­նակ­ցա­կան­նե­րից և ռամ­կա­վար­նե­րից կազմ­ված կա­ռա­վա­րու­թյան ձեռ­քում էր, որի նա­խա­գահն էր Ա. Խա­տիս­յա­նը, այ­նու­հետև՝ Ս. Վրաց­յա­նը: 

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր
Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները:
Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Սահմանապահ­ի օրը (Ռուսաստան, Բելոռուս, Ուկրանինա, Ղրղզստան)
  • Գարնանային բանկային տոն (Անգլիա)
Ծնունդներ 

1968 - Կայլի Մինոուգ, ամեր. փոփ աստղ
1962 - Անդրեյ Պանին, ռուս դերասան
1959 - Շարլ Բերբերյան, հայկական ծագումով իրաքյան մուլտիպլիկատոր
1943 - Ելենա Սուլիոտիս, հույն: օպերային երգչուհի (սոպրանո)
1938 - Արմեն Մեդվեդև, կինոգետ
1934 - Լիա Էլիավա, վրաց. կինոաստղ
1925 - Դիտրիխ Ֆիշեր–Դիսկաու, գերմ. օպերային և կամերային երաժշտության երգիչ (բարիտոն)
1908 - Յան Լանքասթեր Ֆլեմինգ, անգլիացի գրող
1903 - Էզրաս Հասրաթյան, ֆիզիոլոգ
1878 - Նիկողայոս Մադաթյանց, հայ ճարտարապետ
1779 - Թոմաս Մուր, անգլ. պոետ

Պատմության այս օրը

2000 - Զո­րա­վար Դրաս­տա­մատ Կա­նա­յա­նի (Դրո) աճ­յու­նը Բոս­տոն քա­ղա­քից տե­ղա­փոխ­վեց Հա­յաս­տան, այն ամ­փոփ­վեց Ապա­րա­նի հուշ­ա­հա­մա­լի­րում:
1963 - Գոր­ծարկ­վում է յոթ­նամ­յա­կի հս­կա­նե­րից մե­կը՝ Ագա­րա­կի պղն­ձա­մո­լիբ­դենա­յին կոմ­բի­նա­տը:
1928 - Կա­հի­րե­ում հիմն­վեց հայ կր­թա­կան և հրա­տա­րակ­չա­կան Հա­մազ­գա­յին ըն­կե­րու­թյու­նը:
1918 - Հայ­կա­կան ու­ժե­րի կող­մից թուր­քա­կան բա­նա­կի պար­տու­թյու­նից հե­տո Հա­յաս­տա­նը հայ­տա­րար­վեց ան­կախ (Առա­ջին հան­րա­պե­տու­թյան օր):
1907 - Հայդուկների խումբը Գևորգ Չաուշի գլխավորությամբ Սու­լուխ գյուղում (Բիթ­լի­սի վի­լա­յեթ) ըն­կավ թուր­քե­րի շր­ջա­պատ­ման մեջ։ Մար­տի ժա­մա­նակ Չա­վուշ­ը ծանր վի­րա­վոր­վեց։ Գիշ­ե­րը հայ­դուկ­նե­րին հա­ջող­վեց ճեղ­քել շր­ջա­պա­տու­մը և տա­նել Չա­վուշ­ին, սա­կայն հա­ջորդ օրը նա մա­հա­ցավ ծանր վեր­քե­րից։
1877 - Ռուսական զորքերը մտան Ալաշկերտ։
1830 - ԱՄՆ­-ում օրենք ըն­դուն­վեց հնդ­կա­ցի­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման մա­սին:
1453 - Թուր­քե­րը գրա­վեցին Կոնս­տանդ­նու­պո­լի­սը: Ան­կում է ապ­րում Բյու­զան­դա­կան կայս­րու­թյու­նը:

Մահեր

1989 - Խաչիկ Հրաչյան (Մեսրոպյան), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (1912)
1967 - Սոս Վա­նի, ար­ձա­կա­գիր և հրա­պա­րա­կա­խոս (1895)
1905 - Կա­րա­պետ Եզ­յա­ն (Էզով), հա­յա­գետ (1835)
1878 - Ղու­կաս Պալ­թա­զար­յա­նը, Իզ­մի­րի «Ար­շա­լույս Արա­րատ­յան» պար­բե­րա­կա­նի խմ­բա­գիր
1805 - Լուիջի Բոկերինի, իտալացի երգահան և թավջութակահար (1743)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (28.05.2013)
Դիտումներ: 1353 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0