Մայիսի 31-ին - Մայիս - Օրացույց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 31-ին

31 մայիս 2013 թվական, ուրբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, 
ուրբաթը՝ Արուսյակի օր։ 

Տարվա 151-րդ օրը, 
22-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 214 օր

12-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։31, արևամուտ՝ 19։34, 
օրվա տևողությունը՝ 16 ժամ 2 ոպե։ 

22-րդ լուսնային օր` 23։30-10։52 
Լուսինը՝ Ձկներում է, 
Վերջին քառորդ՝ 20։58։

Տոներ, հիշատակման օրեր
  • Չծխելու միջազգային օրը
  • Մշակույթի միջազգային օրը
  • Անհավասարության դեմ պայքարի միջազգային օրը
  • Շիկահերների միջազգային օրը
  • Հարևանների եվրոպական օրը
Ծնունդներ 

1965 - Բրուք Շիլդս, ամեր. կինոդերասանուհի
1961 - Մարիոս Կարոյան, կիպրոսցի քաղ. գործիչ
1955 - Թոմի Էմանուէլ, ավստրալիացի կիթառահար
1930 - Քլինթ Իսթվուդ, ամեր. կինոդերասան, ռեժիսոր, Հոլիվուդի կենդանի լագենդներից
1910 - Նորա Ադամյան, ռուսալեզու հայ արձակագիր, թարգմանչուհի
1862 - Միխայիլ Նեստերով, ռուս գեղանկարիչ
1887 - Սեն-Ժոն Պերս, ֆրանս. պոետ, Նոբելյան դափնեկիր
1884 - Դրո (Դրաստամատ Կանայան), ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ
1869 - Վարդան Մախոխյան, ծովանկարիչ
1819 - Ուոլթ Ուիթմեն, պոետ, ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրը

Պատմության այս օրը

2003 - Ֆրանսիան փակեց XX դարի իր ամենավառ տեխ­նի­կա­կան ձեռքբերումներից մեկ էջ. Փարիզը դիմավորեց վեր­ջին «Կոնկորդին»։ Տվյալ մոդելով թռիչքները դադ­ա­­րեց­վեցին։
1941 - Գերմանիայում գրերի գոթական տառատեսակները փոխ­վե­ցին լատինականի։
1879 - Բեռլինում բացվեց աշխարհում առաջին էլեկտրական եր­կաթգիծը և ցուցադրվեց առաջին էլեկտրագնացքը, որը նախագծել էր Վերներ ֆոն Սիմենսը։
1868 - Փարիզի Սեն-Կլու պուրակում մեկնարկեց առաջին հե­ծան­­վամրցաշարը։

Մահեր

2001 - Առլեն Ֆրենսիս (Գազանջյան), հայազգի ամեր. դերասանուհի, հեռուստաաստղ (1908)
1832 - Գալուա Էվարիստ, ֆրանսիացի մաթեմատիկոս (1811)
1809 - Ֆրանց Յոզեֆ Հայդն, ավստրիացի մեծ երգահան (1732)
1594 - Տինտորետտո Յակոբո Ռոբուստի, Վերածննդի Իտալացի խոշոր գեղանկարիչ (1518) 

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (31.05.2013)
Դիտումներ: 400 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0