Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 6-ին
6 մայիս 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Մազդեղ, երկուշաբթին՝ Լուսնի օր։  

Տարվա 126-րդ օրը, 
19-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 239 օր

17-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։02, արևամուտ՝ 19։01, 
օրվա տևողությունը՝ 14 ժամ 58 րոպե։ 

26-րդ լուսնային օր` 02։15-15։21, 
Լուսինը՝ Խոյում է՝ 3։02, 
IV քառորդ՝ 3-9 մայիս։

Տոներ, հիշատակման օրեր
  • Բուժքույրերի օրը (ԱՄՆ)
  • Բանակի օրը (Բուլղարիա)
  • Զոհերի օրը (Սիրիա, Լիբանան)
  • Աշխատանքի օրը (Անտիգուա)
Ծնունդներ 

1998 - Անդրանիկ Ալեքսանյան, ուկրաինացի երգիչ
1985 - Քրիստոֆեր Էմանուել Փոլ, ամեր. պրոֆեսիոնալ բասկետբոլիստ 
1983 - Դանիել Ալվես, բրազ. ֆուտբոլիստ
1961 - Ջորջ Քլունի, ամերիկյան դերասան և պրոդյուսեր
1953 - Թոնի Բլեեր, Մեծ Բրիտա­նիայի 73-րդ վարչապետը
1952 - Քրիստեան Ժան-Մարի Կլավյե,  ֆրանսիացի դերասան, սցենարիստ
1948 - Գուժ Մանուկյան, դերասան
1924 - Դեյվիդ Մարշալ Լենգ, կովկասյան հետախուզությունների պրոֆեսոր 
1922 - Վլադիմիր Էտուշ, ազգությամբ հրեա, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան
1920 - Արսեն Համասփյուռյանց, թատեր. գործիչ
1915 - Ջորջ Օրսոն Ուելս, ամերիկացի ռեժիսոր, դերասան
1907 - Հրանտ Մանվելյան, արվեստի վաստ. գործիչ
1903 - Վահրամ Ալազան (Գաբուզյան), հայ գրող
1868 - Գաստոն Լեռու, ֆրանսիացի գրող, դետեկտիի վարպետներից
1859 - Խուան Անտոնիո Էսկուրրա, Պարագվայի նախագահ 1902 -1904-ին
1856 - Զիգմունդ Ֆրոյդ, հոգեվերլուծության հիմնադիրը
1856 - Ռոբերտ Պիրի, ամերիկացի ճանապարհորդ և հետազոտող
1823 - Վիլհելմ Հայնրիխ Ռիլ, գերմ. փիլիսոփա, գեղագետ, լրագրող
1683 - Ջոնաթան Ուայլդ, 18-րդ դարի անգլիացի հայտնի հանցագործ

Պատմության այս օրը

2007 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օծվեց այժմ քաղաքի միակ գործող Սուրբ Հակոբ եկեղեցին:
2007 - Կրկնակի ընտրություններից հետո Ֆրանսիայի նա­խա­գահ է ընտրվում Նիկոլյա Սարկոզին։
2001- Եր­կիր վե­րա­դար­ձավ առա­ջին տի­ե­զե­րա­կան զբո­սաշր­ջի­կը: Մի­ջազ­գա­յին տիեզե­րա­կան կա­յա­նից «Սո­յուզ TM-31» տի­ե­զե­րա­նա­վով Եր­կիր վե­րա­դար­ձան նա­և ռուս տի­եզե­րագ­նաց­ներ Տուլ­գատ Մու­սա­բա­ևը և Յու­րի Բա­տու­րի­նը: Թռիչ­քի ըն­թաց­քում նրանք հասց­րել էին մի քա­նի լու­սան­կար­ներ անել և օպե­րա­ներ լսել:
1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը և Ֆրան­սիա­յի նախագահ Ֆրանսուա Միտերանը մեծ հանդիսությամբ բացեցին Լա Մանշի նեղուցի տակով անցնող Անգլիան Ֆրան­սիային միացնող թունելը։
1990 - Բացվեց Ռումինիայի և Մոլդովիայի միջև սահմանը։
1950 - Առաջին անգամ ամուսնանում է Էլիզաբեթ Թեյլորը։
1937 - Գերմանական մարդատար օդագնացության պարծանք «Հինդենբուրգ» դիրիժաբլը Նյու 
Ջերսիում գտնվող ռազմա-օդային բազաներից մեկում վայրէջք կատարելու պահին հրդեհվեց և 
տապալվեց գետնին։ Դիրիժաբլի մեջ գտնվող 97 հոգուց 35-ը զոհվեցին, մնացածը ստացան ծանր 
մարմնական վնասվածքներ։
1889 - Փարիզում ավարտվում է Էյֆելյան աշտարակի շինարա­րու­­թյունը։
1840 - Շրջանառության մեջ մտավ աշխարհի առաջին նամականիշը՝ «Սև պեննին»։

Մահեր

1992 - Մառլեն Դիտրիխ, ազգությամբ գերմանացի ամեր. դերասանուհի և երգչուհի (ծն. 1901)
1979 - Կառլ Վիլհելմ Ռեյնմուտ, գերմանացի աստղագետ (ծն. 1892)
1979 - Թոլկոթ Պարսոնս, ամերիկյան սոցիոլոգ-տեսաբան (ծն. 1902)
1959 - Վա­ղարշ Վա­ղարշ­յա­ն, ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան ար­տիստ (ծն. 1894)
1912 - Եփրեմ Խան, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի (ծն.1868)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (06.05.2013)
Դիտումներ: 895 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0