Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 8-ին
8 մայիս 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս - 6 հունիս), 
օրը՝ Միհր, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։  

Մա­րե­րին հա­յոց տո­մա­րի տաս­նե­րորդ ամիսն է (մա­յի­սի 8-ից մին­չեւ հու­նի­սի 6-ը): Ըստ Վա­նա­կան Վար­դա­պե­տի` 
դա այն ժա­մա­նակն է, երբ մայ­րիք (ծա­ռե­րը) կա­նա­չում են ու տե­րևա­կա­լում:

Տարվա 128-րդ օրը, 
19-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 237 օր

19-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։59, արևամուտ՝ 19։04, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 4 րոպե։ 

28-րդ լուսնային օր` 03։05-17։35, 
Լուսինը՝ Ցուլում է՝ 14։08, 
IV քառորդ՝ 3-9 մայիս։

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ
Մա­յի­սի 8-ը Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­պես նշ­վում է որ­պես Երկ­րա­պա­հի օր, քան­զի հենց այդ օրն է ազա­տագր­վել Շուշ­ին: «Երկ­րա­պահ» կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան-­քա­ղա­քա­կան մի­ու­թյու­նը հիմն­վել է 1993 թ. և տասն­յակ հա­զա­րա­վոր ան­դամ­ներ ու­նի: Մա­յի­սի 8-ը Հա­յաս­տա­նի այն քա­ղա­քա­ցի­նե­րի օրն է, որոնք 1988-ի հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­մամբ և ան­կախ պե­տա­կա­նու­թյան հաս­տատ­մամբ ազա­տագր­ված, ազատ մարդ դար­ձած, սե­փա­կան խղ­ճի թե­լադ­րան­քով գնա­ցին պաշտ­պա­նե­լու Հա­յաս­տա­նի վտանգ­ված սահ­ման­նե­րը և ազա­տագ­րե­լու Ար­ցա­խը: Եվ դրա­նով իսկ գնա­ցին պաշտ­պա­նե­լու իրենց և ու­րիշ­նե­րի ազատ ապ­րե­լու իրա­վունքն ու երաշ­խի­քը:

Տոներ, հիշատակման օրեր
  • Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը 
  • Կնոջ գիշեր (Նորվեգիա)
  • Հաղթանակի օրը (Ամերիկա, Եվրոպա)
  • Անկախության օրը  (Չեխիա)
  • Հիշատակի և հաշտության օրերից առաջինը (ի հիշա­տակ երկրորդ համաշ­խար­հա­յին պատերազմի զո­­հե­րի)
Ծնունդներ 

1981 - Մանվել Գամբուրյան, հայազգի մենամարտիկ
1978 - Ջոզի Մարան, ամեր. ֆոտոմոդել  և դերասան
1975 - Էնրիկե Իգլեսիաս, իսպանացի երգիչ, երգահան և դերասան
1970 - Լուիս Էնրիկե, նախկին իսպանացի ֆուտբոլիստ
1965 - Նաիրա Զոհրաբյան, քաղաքական գործիչ
1914 - Ռոմեն Գարի, ծնունդով լիտվական հրեա, ֆրանս. դիվանագետ, վիպասան, ռեժիսոր
1906 - Անդրանիկ Պետրոսյանց, պետ. և քաղ. գործիչ
1906 - Ռոբերտո Ռոսելիանի, ռեժիսոր
1905 - Դորի Ամիրբեկյան, հայ դերասան
1903 - Ֆեռնանդել, ֆրանս. կոմիկ
1889 - Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկ, ավստրիացի տնտեսագետ և փիլիսոփա
1884 - Հարրի Թրումեն, ԱՄՆ 33-րդ նախագահը
1851 - Եղիա Տեմիրճիպաշյան, արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա
1828 - Ան­րի Դյու­նա­ն, շվեյ­ցա­րա­ցի մար­դա­սեր, գոր­ծա­րար և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ 

Պատմության այս օրը

2004 - Գերմանական ոստիկանությունը ձերբակալեց Sasser համակարգչային վիրուսի 18-ամյա ստեղծողին։
1998 - Հիմք ըն­դու­նե­լով ԵԿՄ 3-րդ հա­մա­գու­մա­րի որոշ­ու­մը` երկ­րա­պահ­նե­րը մա­յի­սի 8-ը նշե­ցին որ­պես երկ­րա­պա­հի օր: Հե­տա­գա­յում 2002 թվա­կա­նին ՀՀ ԱԺ­-ի որոշ­մամբ մա­յի­սի 8-ը որ­պես երկ­րա­պա­հի օր մտավ պաշ­տո­նա­կան տո­նա­ցույ­ցի մեջ:
1992 - Հայ­կա­կան ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի փայ­լուն ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան շնոր­հիվ ադր­բե­ջա­նա­կան 71-ամ­յա գե­րու­թյու­նից ազատ­ագրվեց Շուշ­ին:
1970 - Լույսս տեսավ The Beatles-ի Let It Be ալբոմը։
1958 - Բաց­վում է Հա­յաս­տա­նի արհ­մի­ու­թյուն­նե­րի 8-րդ հա­մա­գու­մա­րը:
1930 - Խորհր­դա­յին մի­լի­ցի­ա­յի կող­մից սպան­վեց Ամե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Գև­որգ 5-ր­դը (Սու­րեն­յանց)
1902 - Ժայթքեց Մոն Պելե հրաբուխը (Մարտինիկա), որը մոտ 20.000 զոհերի պատճառ դարձավ։
1895 - Չինատանը Թայվանը հանձնեց Ճապոնիային։
1883 - Գոր­ծարկ­վեց Թիֆ­լիս-­Բա­քու եր­կաթ­գի­ծը:
1713 - Ռուսաստանի մայրաքաղաքը Մովկվայից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ։

Մահեր

1936 - Օսվալդ Շպենգլեր, գերմ. փիլիսոփա, պատմաբան, հրապարակախոս (ծն. 1880)
1930 - Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի), Ամենայն հայոց կաթողիկոս (ծն. 1847)
1918 - Շիմոն Հոլոշի, հայազգի հունգարացի նկարիչ (ծն. 1857)
1903 - Պոլ Գոգեն, ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ (ծն. 1848)
1880 - Գյուստավ Ֆլոբեր, ֆրանսիացի վիպագիր է (ծն. 1821) 
1794 - Անտուան Լորան Լավուազիե, ֆրանս. քիմիկոս, գիտական քիմիայի հիմնադիրը (ծն. 1743)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (08.05.2013)
Դիտումներ: 873 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0