4 նոյեմբեր - Նոյեմբեր - Օրացույց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Նոյեմբեր

4 նոյեմբեր

4 նոյեմբեր, 2013 թվական, երկուշաբթի
        
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐԸ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 3-րդ ամիս՝ Սահմի՝ հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8, 
օրը՝ Մարգար, երկուշաբթին՝ Լուսնի օր։ 

Տարվա 308-րդ օրը, 
45-րդ շաբաթ, 
տարեվերջին մնում է 57 օր  
19-րդ Արևային օր, 
արևածագ՝ 7։29, արևամուտ՝ 17։06, 
օրվա տևողությունը՝ 9 ժամ 37 րոպե
2-րդ  լուսնային օր` 8։22-17։47, Լուսինը Աղեղնավորում է՝ 23։13, առաջին քառորդ՝ 4 - 10 նոյեմբեր

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է

Ս.Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, 
սարկավագների և մարդկանց հիշատակության օրը

Ս. Ստեփանոս Հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ  սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել` քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որպեսզի վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Եվ այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին: 
Օրերից մեկ օր, երբ ս. Ստեփանոս Հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին:

Տոներ, հիշատակման օրեր
  • Ազգային միասնության օրը (Ռուսաստան) 
  • Ազգային միասնության օրը (Իտալիա) 
  • Մշակույթի օրը (Ճապոնիա)
  • Անկախության օրը (Պանամա)
  • Ազատության օրը (Ամերիկյան Վիրջինյան կղզիներ)


Ծնունդներ                                                                                                                                                     
 



1969
Մեթյու
Մակքոնահի,
ամեր. 
դերասան,
սցենարիստ 
1969
Շոն Ջոն Քոմբս, 
(Փաֆ Դեդդի, 
Դիդդի, Փի Դիդդի) 
ամեր. ռեփեր, 
պրոդյուսեր, 
գործարար

1966
Աննա Իսրայելյան, լրագրող



1865
Հովհաննես Աբելյան, 
հայ ժող. 
դերասան


1812
Նինա Չավչավաձե, 
վրաց 
իշխանուհի, 
Գրիբոեդովի 
կինը
 

1575 
Գվիդո 
Ռենի, 
վերածննդի 
դարաշրջանի 
իտալացի 
գեղանկարիչ


Պատմության այս օրը

1946 - Փա­րի­զում կազ­մա­վոր­վեց ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն՝ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի հար­ցե­րով Մի­աց­յալ Ազ­գե­րի Կազ­մա­կեր­պու­թյու­նը:
1922 - Անգ­լի­ա­ցի Հո­վարդ Քար­տե­րը Եգիպ­տո­սում հայտ­նա­բե­րեց Թու­թան Հա­մո­նի դամ­բա­րա­նը: 
1895 - Մալաթիայում տե­ղի են ու­նե­նում հա­յե­րի կո­տո­րած­ներ։ Հա­յե­րին հա­ջող­վում է պաշտ­պա­նու­թյուն կազ­մա­կեր­պել, որի շնոր­հիվ զգա­լի վնաս է հասց­վում ջար­դա­րար ամ­բո­խին։ Հա­յերն ու­նե­նում են 1500 զոհ։ Թուր­քե­րի և քր­դե­րի կո­րուստ­նե­րը կազ­մում են 500-600 մարդ։
1890 - Լոն­դո­նում բաց­վեց աշ­խար­հի առա­ջին մետ­րոն, որի առա­ջին ուղևորը դար­ձավ Ու­ել­սի ար­քա­յազ­նը՝ Մեծ Բրի­տա­նի­ա­յի ապա­գա թա­գա­վոր Էդու­արդ VII-ը:
1879 - Ամերիկացի Ջեյմս Ռիտտին արտոնագրեց առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։
1869 - Լույս տեսավ Nature (Նեյչր) անգլիական նշանավոր գիտական շաբաթագիրը, որն  2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը. ամենամեծ մրցակից Science-ին (26.372 ազդեցության գործո) թողնելով երկրորդ տեղում։



Մահեր

1892 - Խորեն Գալֆայանբանաստեղծ (ծն.1831)
1995 - Իցհակ Ռաբին, Իսրայելի վարչապետ՝ սպանված հրեա ծայրահեղականի կողմից (ծն. 1922)





Կատեգորիա: Նոյեմբեր | Ավելացրեց: armenlur (03.11.2013)
Դիտումներ: 754 | Տեգեր: 4 նոյեմբեր, ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0