Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

10 փետրվար

10 փետրվար 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՄՈՒՐՑ,  կիրակին՝ Արեգակի օր

Տարվա 41-րդ օրը, 
6-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 324 օր

27-րդ արևային օր
Արևածագ՝ 6։54, արևամուտ՝ 16։44, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 50 րոպե

30-րդ լուսնային օր`06։26-17։19, 
Նորալուսին՝ 9։21, 
Լուսինը Ձկներում է՝ 23։18

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Բուն Բարեկենդան
Բարեկենդան (բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն), գլխավոր շաբաթապասերին նախորդող շաբաթ օրը: Եկեղեցին այդ օրը քահանայական դասին և հավատացյալ ժողովրդին արտոնում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար: Հայ եկեղեց. օրացույցում նշվում են մի շարք բարեկանդաններ. Բարեկենդան Վարդավառի պահոց, Բարեկենդան Աստվածածնի պահոց, Բարեկենդան ս. Խաչի պահոց, Բարեկենդան ս. Գրիգոր Լուսավորչի պահոց, Բարեկենդան Առաջավորաց պահոց, Բարեկենդան Եղիական պահոց ևն: Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը:

Տոներ

  • Դիվանագիտական աշխատողի օրը
  • Սահագալգան՝ բուդդայական Նոր տարի
  • Օնի-Մացուրի (Ճապոնիա)
  • Տնային բարի հոգու օրը
  • Պուշկինի հիշատակի օրը



        Ծնունդներ 

        1986 - Ռաամադել Ֆալկաո, կոլումբիացի ֆուտբոլիստ, հարձակվող
        1962 - Քլիֆ Բարտըն, բաս կիթառիստ, Metallica խմբի հիմնադիրներից
        1950 - Մարկ Սպիտց, ամեր. լողորդ, օլիմպիական 11-ակի չեմպիոն
        1949 - Անդրանիկ Միհրանյան, քաղաքագետ
        1932 - Ստեփան Պողոսյան, հայ պետական գործիչ
        1930 - Ռոբերտ Վագներ, դերասան
        1898 - Բերթհոլդ Բրեխտ, գերմ. գրող
        1890 - Բորիս Պաստերնակ, ռուս գրող


        Պատմության այս օրը

        -3641- Ըստ մայա ցեղի հնդկացիների, Աստված հենց այս օրն է ստեղծել Երկիրը։
        1258 - Մոնղոլներին հաջողվեց պարտության մատնել Աբբասյաններին և գրավել Բաղդադը: 
        1828 - Պարսկական շահի առաջարկությամբ պարսկական Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը: Այդ պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես և ամբողջ Անդրկովկասը միացվեցին Ռուսաստանին:
        1918 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան սեյմը:
        1960 - Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը: Երևանի Լենինի հրապարակում վառվեց գազի ջահը:
        1996 - Շախմատային առաջին  մրցամարտը IBM Deep Blue սուպերհամակարգչի և Գարի Կասպարովի միջև (Կասպարովը հաղթեց 4։2 հաշվով)։
        2009 - Երկրի ուղեծրում տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ չվնասված արհեստական արբանյակների՝ «Կոսմոս 2251»-ի և «Իրիդիում 33»-ի բախում։


        Մահեր

         440 - Մեսրոպ Մաշտոց (ծ. 362)։
        1950 - Արմեն Տիգրանյան, հայ երգահան (ծ. 1879)։
        1986 - Մկրտիչ Ասլանյան, հայ արձակագիր, լրագրող (ծ. 1906)։



        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (10.02.2013)
        Դիտումներ: 727 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0